«Ես իմ Տեր Աստծուն չեմ մատուցանի այնպիսի զոհ, որը ոչինչ չի արժենա ինձ»: —Բ Թագավորաց 24.24, AMP
Ես հավատում եմ, որ Աստծո տնտեսության մեջ ոչ մի էժան բան չարժե ունենալ: Աստված տվեց Իր միակ Որդուն՝ մեզ ազատելու համար: Թեև մենք երբեք չենք կարող հավասարվել այդ զոհին, բայցևայնպես պետք է զոհաբերենք Նրան այնպիսի բան, որն արժեք ունի մեզ համար: Դավիթ թագավորն ասաց, որ Աստծուն չի տա մի բան, որն իր համար ոչինչ չարժե: Ու ես սովորել եմ, որ իսկական նվիրատվությունը նվիրատվություն չէ, մինչև ես չկարողանամ զգալ այն:
Քեզ ոչ պետքական հագուստն ու կենցաղային իրերը տալը միգուցե հաճելի վարմունք է, սակայն դա չի հավասարվում իսկական նվիրատվությանը: Իսկական նվիրատվությունն այն է, երբ ինչ-որ մեկին տալիս ես մի բան, որը ցանկանում ես քեզ պահել:
Ես համոզված եմ, որ դու ունեցել ես այդպիսի փորձության ժամանակներ, երբ Աստված խնդրել է քեզ տալ այն, ինչ քեզ դուր է եկել: Բայց երբ մտածում ես, որ Նա, Իր սիրուց ելնելով, Իր միակ Որդուն տվեց մեզ համար, դա ստիպում է, որ դու էլ քեզանից ինչ-որ բան տաս Նրան:
Պարզ ճշմարտությունը սա է. մենք պետք է տանք երջանիկ լինելու համար, ու տալը իսկական նվիրատվություն չէ, եթե այն ոչինչ չի արժենում մեզ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ իմ նվիրատվությունը իմաստալից լինի: Ասա՛ ինձ՝ ինչ ես ուզում, որ տամ և երբ ես ուզում, որ դա տամ՝ ինչ-որ մեկին օգնելու կամ պարզապես օրհնելու համար: Ինչպես Դու Քո սերը տվեցիր ինձ համար, այնպես էլ ես եմ ուզում ինչ-որ բան տալ ուրիշներին: