
«Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության»: —Ժողովող 3.1
Ժողովող 3.1-ն ասում է, որ ամեն ինչի ժամանակ կա: Մենք բոլորս միաժամանակ չենք ապրում միևնույն ժամանակի մեջ: Կլինեն ժամանակներ, երբ ինչ-որ մեկը կվայելի իր հունձքը, իսկ դու դեռևս ցանելու ժամանակաշրջանի մեջ կլինես: Նման ժամանակներում հիշի՛ր, որ ինչպես դու, այնպես էլ նրանք ստիպված են եղել անցնել սերմելու ժամանակաշրջանի միջով:
Ցանքի ժամանակը ներկայացնում է Աստծո կամքը սովորելու ժամանակը: Ամեն անգամ, երբ ընտրում եմ Աստծո կամքը՝ իմ կամքի փոխարեն, ես ցանում եմ բարի սերմ, որը, վերջին հաշվով, բերք կբերի իմ կյանքում:
Սերմելու և հնձելու միջև գոյություն ունի սպասելու ժամանակաընթացք: Սերմը արմատներ է գցում, որոնք խորանում են հողի մեջ: Սրա համար ժամանակ է հարկավոր, ու այդ ամենը տեղի է ունենում գետնի տակ: Դու կարող ես տեսնել միայն այն, ինչ տեղի է ունենում գետնից վերև:
Հնազանդության սերմեր ցանելուց հետո մեզ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում, բայց բոլոր բաները տեղի են ունենում ներսում, որտեղ մենք չենք կարող տեսնել: Եվ ինչպես սերմն է վերջապես ճեղքում գետինը ու գեղեցիկ կանաչ ընձյուղ տալիս, նույնպես էլ մեր հնազանդության սերմերն ի վերջո կտան գեղեցիկ հունձք, որը Աստված ծրագրել է մեր կյանքի համար:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտեմ, որ հուձքի համար ցանքի ժամանակ է անհրաժեշտ, ուստի ես ակնկալիքով կսպասեմ, անգամ եթե թվա, թե ոչինչ տեղի չի ունենում: Ես կվստահեմ Քեզ՝ իմանալով, որ Դու ճիշտ ժամանակին կմտցնես ինձ իմ հունձքի մեջ: