Փափուկ և զգայուն

Փափուկ և զգայուն

«Եվ նրանց պիտի մեկ [նոր] սիրտ տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում և պիտի հեռացնեմ քարե [անբնականորեն կարծրացած] սիրտը նրանց մարմնից և նրանց մի մսեղեն [զգայուն և Աստծո հպմանը արձագանքող] սիրտ տամ» (ԵԶԵԿԻԵԼ 11.19):

Այսօրվա խոսքում Աստված խոստանում է քարե սրտերը փոխարինել մսեղեն սրտով: Այլ խոսքով՝ Նա կարող է խստասիրտ մարդուն դարձնել փափկասիրտ, նրբազգաց:

Երբ մեր կյանքը հանձնում ենք Աստծուն, Նա մեր խղճմտանքը զգայուն է դարձնում ճիշտ ու սխալի հանդեպ: Սակայն, եթե չափից հաճախ ենք ընդվզում մեր խղճմտանքի դեմ, մեր սիրտը խստանում է: Երբ դա տեղի է ունենում, մենք պետք է թույլ տանք, որ Աստված փափկեցնի մեր սիրտը, որպեսզի կարողանանք զգայուն լինել Սուրբ Հոգու առաջնորդությանը:

Ես բավականին խստասիրտ մարդ էի, նախքան սկսեցի իրապես հաղորդակցվել Աստծո հետ: Իմ սիրտն աստիճանաբար փափկեց, և ավելի զգայուն դարձա Նրա ձայնի հանդեպ, երբ սկսեցի կանոնավոր ժամանակ անցկացնել Նրա ներկայության մեջ: Եթե մեր սիրտը զգայուն չէ Աստծո հպմանը, շատ անգամ մենք չեն ճանաչի Նրա ձայնը, երբ Նա խոսի: Աստված խոսում է մեղմ, կամաց ձայնով կամ մեղմ հանդիմանության միջոցով:

Խստասիրտ մարդը հակված է, նույնիսկ չգիտակցելով, ցավ պատճառելու ուրիշներին, իսկ դա տրտմեցնում է Աստծո սիրտը: Խստասիրտ մարդիկ, որոնք զբաղված են «իրենց գործերով», զգայուն չեն Աստծո կամքի կամ Աստծո ձայնի հանդեպ: Աստված ցանկանում է փափկեցնել մեր սրտերը Իր Խոսքով, որովհետև քարացած սիրտը չի կարող լսել Նրա ձայնը կամ ընդունել այն բազմաթիվ օրհնությունները, որ Նա փափագում է տալ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Սիրտդ փափուկ և զգայուն պահի՛ր Աստծո ձայնի հանդեպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon