Փնտրե՛ք «մեկ բան»-ը

Փնտրե՛ք «մեկ բան»-ը

«Մեկ բան եմ խնդրում Տիրոջից և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և Նրա տաճարին զննելով մտիկ տամ»: ՍԱՂՄՈՍ 27.4

Եթե իմանայիք, որ կարող եք միայն մեկ բան խնդրել, ի՞նչ կխնդրեիք: Դավիթն ասաց, որ միայն մեկ բան կար, որ փնտրում էր. բնակվել Աստծո ներկայության մեջ:

Աստծո հետ մտերիմ լինելը համար մեկ առաջնահերթությունն է մեր կյանքում:

Բայց մենք կարող ենք շեղվել առօրյա իրադարձություններով այնպես, որ անտեսենք ամենակարևոր բանը՝ Աստծո հետ ժամանակ անցկացնելը, Նրան ճանաչելը, Նրան գնահատելը, Նրանից ուղղորդում փնտրելը:

Աշխարհում կան բազմաթիվ դատարկ մարդիկ, որոնք փորձում են իրենց կյանքի դատարկությունը լրացնել նոր մեքենայով, պաշտոնի բարձրացմամբ, փոխհարաբերությամբ կամ այլ բանով: Բայց լիարժեք բավարարություն գտնելու նրանց ջանքերը երբեք հաջողությամբ չեն պսակվում, որովհետև յուրաքանչյուրիս ներսում կա Աստծուց դրված մի դատարկ անկյուն, որը միայն Ինքը՝ Աստված կարող է լցնել:

Քաջալերում եմ, որ առաջին հերթին փնտրեք Աստծուն, իսկ կյանքի մյուս բաներին անդրադառնաք Նրանից հետո: Եթե Նրան հատկացնեք առաջին տեղը այն ամենում, ինչ անում եք, անչափ օրհնված կլինեք:


Աստված այն «մեկ բանն» է, որ կարող է տալ ձեզ մեծ ուրախություն, խաղաղություն, բավարարվածություն և գոհունակություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon