Դու ունես փոխհարաբերություն ինքդ քեզ հետ

«Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները Իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում»: —Եսայա 43.25

Երբևէ պատահե՞լ է, որ ինքդ քեզ հետ փոխհարաբերություն ունենաս: Միգուցե այդքան չես մտածել այդ մասին, սակայն ինքդ քեզ հետ ավելի շատ ժամանակ ես անցկացնում, քան մեկ ուրիշի հետ, ու խիստ կարևոր է, որ ինքդ քեզ հետ հաշտ լինես, քանի որ դու միակ անձնավորությունն ես, որից երբեք չես հեռանում:

Մենք պետք է սիրենք ինքներս մեզ ոչ թե եսասիրական, եսակենտրոն սիրով, որը հանգեցնում է սեփական ցանկությունների բավարարման ապրելակերպի, այլ հավասարակշռված, աստվածային սիրով, որը հաստատում է Աստծո արարչության էապես բարի և ճիշտ լինելը: Ոչ ոք կատարյալ չէ, ու մենք կարող ենք արատավորվել անհաջող փորձառություններից, սակայն դա չի նշանակում, որ մենք անարժան ենք և ոչնչի պիտանի չենք:

Մենք պետք է ինքներս մեր հանդեպ ունենանք այնպիսի սեր, որն ասում է. «Ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, ուստի ես կարող եմ սիրել այն, ինչ Աստված է ընտրում սիրել: Ես չեմ սիրում այն ամենը, ինչ անում եմ, բայց ընդունում եմ ինքս ինձ, որովհետև Աստված ընդունում է ինձ»: Մենք պետք է զարգացնենք այնպիսի սեր, որն ասում է. «Ես հավատում եմ, որ Աստված օրեցօր փոխում է ինձ, բայց այս գործընթացում ես չեմ մերժի այն, ինչ Աստված ընդունում է: Ես կընդունեմ ինձ այնպես, ինչպես հենց հիմա կամ՝ գիտենալով, որ միշտ այսպես չեմ մնա»:


Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, ինչպես Եսայի 43.25-ն է ասում, Դու ջնջում ես իմ մեղքերը և ընդունում ինձ, ինչը նշանակում է, որ հարկ չկա, որ ես մերժեմ ինքս ինձ: Ես ազատ եմ սիրելու ինձ առողջ եղանակով, որովհետև Դու սիրում ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon