«Ով որ աղքատին տա, կարոտ չի լինի…»: —Առակաց 28.27
Ես հայտնաբերել եմ, որ փողի հետ վարվելու լավագույն ուղին տալն է: Ու մենք կարիք ունենք տալու, հատկապես ֆինանսական մարտահրավերների ժամանակ: Սա բանալի գործոն է, որն օգնում է մեզ ունենալու աստվածաշնչյան կենտրոնացում ֆինանսների վրա:
Միշտ հնարավոր է ապրել Աստծո ֆինանսական սկզբունքներով՝ նույնիսկ դժվար ժամանակներում: Դու կարող ես հայտնվել, քո կարծիքով, անհնարին ֆինանսական իրավիճակում ու զգալ, որ չես կարող տալ, սակայն թույլ մի՛ տուր, որ դա կանգնեցնի քեզ: Աստված կօգնի քեզ, երբ դու գործես նրանով, ինչ ունես:
Ղուկասի 19.17-ն ասում է, որ Աստծուն հաճելի է, երբ մենք հավատարիմ ու վստահելի ենք շատ փոքր բաներում: Այդ դեպքում Նա ասում է, որ կտա մեզ իշխանություն ավելի մեծ բաների վրա:
Առակաց 28.27-ն ասում է. «Ով որ աղքատին տա, կարոտ չի լինի…»: Եթե մենք հնազանդվենք Աստծուն մեր ֆինանսներով, նույնիսկ եթե դրանք շատ չեն, ու տանք ուրիշներին օգնելու համար, Աստված կլրացնի մեր կարիքները: Դա շատ պարզ է: Ընտրի՛ր այսօր լինել տվող, ու դու ոչ մի բանի պակասություն չես ունենա:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես այսօր ընտրում եմ իմ ֆինանսները Քեզ տալ: Նույնիսկ դժվար ժամանակներում ես գիտեմ, որ Քո ֆինանսական սկզբունքները գործում են, և Դու հոգ կտանես ինձ համար: Դու ես իմ աղբյուրը: