Քայլի՛ր նույն բարեհաճության մեջ, ինչ Հիսուսը

«Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով և հասակով և շնորհքով (անգլերենում՝ բարեհաճության մեջ)՝ Աստծո և մարդկանց մոտ»: —Ղուկաս 2.52

Մանկությունից Հիսուսը քայլում էր գերբնական բարեհաճության մեջ՝ Աստծո և մարդկանց մոտ: Իրականում, Նա այնքան հայտնի էր, որ հազիվ էր կարողանում ժամանակ գտնել միայնակ աղոթելու և Իր երկնային Հոր հետ հաղորդակցվելու համար: Նույնիսկ նրանք, ովքեր չէին հավատում, որ Նա Քրիստոսն է, ընդունում էին, որ Նա քայլում էր Աստծո բարեհաճության մեջ:

Այն սպասավորները, ում փարիսեցիներն ուղարկել էին Հիսուսին ձերբակալելու, վերադարձան՝ ասելով. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց, ինչպես այս մարդը» (Հովհաննես 7.46): Եվ մինչև Իր կյանքի վերջը, անգամ այն ժամանակ, երբ Նա խաչի վրա էր, մարդիկ ընդունում էին, որ Աստված Նրա հետ էր (տե՛ս Ղուկաս 23.47-48):

Այս նույն բարեհաճությունը հասանելի է մեզ: Մենք պետք է երբեք չմոռանանք, որ, ինչ էլ պատահի, մենք կարող ենք ունենալ բարեհաճություն Աստծո և այլ մարդկանց մոտ (տե՛ս Ղուկաս 2.52): Բայց ինչպես կյանքում շատ բաներ, այնպես էլ դա ստանալու համար պետք է մեր հավատքն ուղղենք Աստծուն:

Այնպես որ այսօր ապրի՛ր հավատքով՝ վստահաբար գիտենալով, որ Աստված կտա քեզ այն բարեհաճությունը, որ Հիսուսն ուներ: Անկախ հանգամանքներից, որոնք ի հայտ են գալիս քո կյանքում, հավատա՛ Աստծուն գերբնական բարեհաճության համար:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ այն նույն բարեհաճությունը, որի մեջ քայլում էր Հիսուսը, հասանելի է ինձ: Օգնի՛ր ինձ քայլելու այն հավատքով, որ այսօր ես կունենամ բարեհաճություն Քո և մարդկանց մոտ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon