
«Եվ Եհովան ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից և քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ Ես քեզ ցույց կտամ» (ԾՆՆԴՈՑ 12.1):
Աբրահամը սովորեց վստահել Աստծուն՝ համոզված լինելով, որ Նա քայլ առ քայլ կառաջնորդի իրեն: Աբրահամի պատմությունը սկսվում է Ծննդոց 12.1-ից, որն այսօրվա խոսքն է: Ուշադրություն դարձրու, որ Աստված Աբրահամին ցույց տվեց առաջին, ոչ թե երկրորդ քայլը: Ըստ էության, Նա ասաց, որ Աբրահամը չէր հասնի երկրորդ քայլին, մինչև չաներ առաջինը: Սա այնքան պարզ է, միաժամանակ այնքան խորիմաստ և արժեքավոր: Այս օրինակով հասկանում ենք, թե ինչպես է Աստված խոսում. Նա քայլ առ քայլ ուղղություն է տալիս:
Շատերը հրաժարվում են առաջին քայլն անելուց, քանի որ չգիտեն, թե որոնք են երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ քայլերը: Եթե դու այդպիսին ես, հուսով եմ, այսօր կքաջալերվես առաջ գնալու Աստծո ծրագրի մեջ՝ վստահելով Աստծուն և անելով առաջին քայլը: Առաջին մի քանի քայլերից հետո քո հավատքը կաճի, որովհետև դու կհասկանաս, որ յուրաքանչյուր քայլի տակ կա ամուր հիմք:
Աստված Աբրահամին խնդրեց դժվար քայլ անել՝ թողնել ամեն ինչ և ամեն մեկին, որ հարազատ էին իրեն: Սակայն, Աստված նրան խոստացավ, որ այդ քայլն ի նպաստ իրեն էր լինելու:
Երբ հնազանդվում ենք Աստծուն, մենք օրհնվում ենք: Աստված ունի լավ ծրագիր մեր կյանքի համար, ծրագիր, որը մեր օգտին է: Մենք ընդամենը պետք է քայլ առ քայլ հետևենք այդ ծրագրին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քայլ առ քայլ հնազանդվի՛ր Աստծո Խոսքին: