Պատասխանատվություն վերցրո՛ւ քո երջանկության համար

Պատասխանատվություն վերցրո՛ւ քո երջանկության համար

«Իմացել եմ, որ մարդկանց համար ավելի լավ բան չկա, քան երջանիկ լինելը և լավություն անելը իրենց կյանքում»: —Ժողովող 3.12, NIV

Ամենակարևոր դասերից մեկը, որ ես սովորել եմ, այն է, որ ես չեմ կարող հույս դնել ինչ-որ մեկի վրա, ով ինձ երջանիկ կդարձնի: Աստված տվել է մեզ կարողություն՝ պատասխանատվություն վերցնելու մեր երջանկության համար:

Շատ մարդիկ երջանիկ չեն, մինչև որոշակի անձնավորություն որոշակի կերպով չվարվի, կամ որոշակի իրավիճակ չդասավորվի այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Ամեն օր մենք թողնում ենք, որ մեր երջանկությունը կախված լինի այլ մարդկանցից և իրավիճակներից, երբ իրականում Աստված ցանկանում է, որ մեր երջանկությունն Իր մեջ գտնենք:

Կար ժամանակ, երբ ես խղճում էի ինքս ինձ, երբ Դեյվը մեր կոնֆերանսներից հետո գնում էր գոլֆ խաղալու: Ես ուզում էի, որ նա ինձ հետ գար գնումներ կատարելու կամ կինոնկար դիտելու: Բայց Աստված ինձ ցույց տվեց, որ մենք հանգստանալու և առօրյա հոգսերից կտրվելու տարբեր եղանակներ ունենք:

Դա պարզապես մեկ օրինակ է, բայց այնքան շատ դեպքեր կան, երբ մենք անիրատեսական սպասումներ ենք ունենում մարդկանցից և հենվում նրանց վրա՝ մեզ երջանիկ դարձնելու համար: Աստված ցանկանում է, որ առաջինը նայենք Իրեն և ապավինենք Իրեն՝ մեր երջանկության համար:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, իմ երջանկությունը պետք է միայն կախված լինի Քեզանից, ոչ թե ուրիշ մարդկանցից և իրավիճակներից: Օգնի՛ր ինձ տեսնելու ցանկացած անիրատեսական սպասում, որ ես ունեմ, որպեսզի կարողանամ պատասխանատվություն վերցնել իմ երջանկության համար:

 

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon