Քո զորության աղբյուրը

Քո զորության աղբյուրը

«Եհովան իմ Զորությունն ու իմ Գովությունն է և իմ Փրկությունը եղավ. Նա իմ Աստվածն է, և ես կփառավորեմ Նրան. Նա իմ հոր Աստվածն է, և ես կբարձրացնեմ Նրան» (ԵԼԻՑ 15.2):

Մենք պետք է նմանվենք Մովսեսին և իսրայելցիներին, որոնց մասին կարդում ենք այսօրվա խոսքում: Ուզում եմ մատնանշել, որ Աստված ոչ միայն նրանց զորություն տվեց (որը տեսնում ենք ամբողջ Հին կտակարանում), այլև հենց Ինքն էր նրանց Զորությունը: Աստվածաշնչի թարգմանություններից մեկում՝ Ա Թագավորաց 15.29-ում, Աստված վկայակոչվում է որպես «Իսրայելի Զորությունը»: Կար ժամանակ, երբ Իսրայելը գիտեր, որ Աստված է իր Զորությունը, բայց հետո մոռանում էր դա: Երբ իսրայելցիները մոռանում էի այս կենսականորեն կարևոր ճշմարտությունը, մշտապես սասանվում էին և անհաջողություն կրում՝ որպես ազգ, ու նրանց կյանքը կործանվում էր: Երբ նրանք դառնում էին Աստծուն՝ որպես իրենց Զորության, ամեն բան պտտվում էր ի նպաստ իրենց:

Նույնիսկ եթե գիտես, որ Աստված է քո Զորությունը, դու պիտի հավատքով ընդունես դա: Ամեն առավոտ Աստծուն ասում եմ, որ ոչինչ չեմ կարող անել առանց Նրա և լիովին ապավինում եմ, որ զորացնում և կարողություն է տալիս ինձ: Երբ անհրաժեշտ լինի, Նա մեզ կզորացնի քաջալերող խոսքով կամ ուղղորդելով: Նա մեզ կզորացնի՝ իմաստության և հայտնության խոսքեր ասելով: Երբ հոգնում կամ ուժասպառ ենք լինում, Նա զորացնում է մեզ ֆիզիկապես. մենք լցվում ենք գերբնական եռանդով և ստանում ուժ՝ համբերելու դժվար մարդկանց և իրավիճակներին:

Վստահի՛ր Աստծուն, որ Նա լինի քո Զորությունը, այլ ոչ թե փորձիր ինքնուրույն լուծել քո հարցերը: Գուցե շատ մարդիկ են ապավինում քեզ, բայց դու կարող ես օգնել նրանց միայն այն ժամանակ, երբ ապավինես Աստծուն և վստահես Նրան: Այսօր հավատքով ընդունի՛ր Նրան որպես քո կյանքի Զորություն և կզարմանաս, թե ինչեր կարող ես հեշտությամբ իրականացնել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ Աստված լինի քո Զորությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon