
«Վասնզի Նրա ստեղծվածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք»: —Եփեսացիների 2.10
Աստված ցանկանում է քեզ առաջնորդել դեպի քո խոստմունքի երկիր…ի վերջո, դու վերստեղծվել, վերստին ծնունդ ես ստացել Քրիստոսում, որպեսզի ապրես այն լավ կյանքով, որ Նա նախապես պատրաստել էր քեզ համար: Բայց որպեսզի հետևես Աստծուն և մտնես այդ կյանքի մեջ, նախևառաջ Աստված պիտի նախապատրաստի քեզ, իսկ դա նշանակում է, որ որոշ բաներ փոխվելու կարիք կունենան:
Հիմա, մի՛ վախեցիր փոխվել բառից. դա պարզապես նշանակում է, որ դու դադարում ես անել որոշ բաներ, որոնք անում ես ու սկսում անել բաներ, որոնք չէիր անում: Օրինակ, դադարի՛ր մտածել բացասական բաներ ու սկսի՛ր դրական մտածել…դադարի՛ր տեղավորվել քո հարմարավետության գոտում և դո՛ւրս արի քո նավակից…դադարի՛ր հետաձգել և սկսի՛ր օգտվել ի հայտ եկող հնարավորություններից:
Բավական չէ միայն կարդալ և լսել Խոստմունքի մասին: Որոշի՛ր, որ տիրելու ես քո խոստմունքի երկրին: Աստված բարի է. Նա կառաջնորդի քեզ այնտեղ: Պարզապես պատրաստակամ եղի՛ր հետևելու և ընդունելու այն դրական փոփոխությունները, որ Աստված կամենում է բերել քո կյանքի մեջ՝ Քեզ նախապատրաստելով լինելու օրհնություն ուրիշների համար:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ցո՛ւյց տուր ինձ այն փոփոխությունները, որոնք կարիք ունեմ կատարելու, որպեսզի տիրեմ իմ խոստմունքի երկրին: Շնորհակալություն, որ ինձ պատրաստում ես լինելու օրհնություն ուրիշների համար և իրականացնելու այն ճակատագիրը, որ Դու ունես ինձ համար: