Քո կյանքը չի փոխվի, մինչև չփոխվի քո մտածելակերպը

«Այսուհետև, եղբա՛րք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է, և թե գովություն է, այն մտածե՛ք»: —Փիլիպեցիների 4.8

Ես շատ տարիներ եմ անցկացրել՝ դժբախտ լինելով, որովհետև այն պահին, երբ արթնանում էի, սկսում էի մտածել բացասական, տխուր, ճնշող բաների մասին: Այժմ կարող եմ իսկապես ասել, որ ես լիովին բավարարված եմ, քանի որ Սուրբ Հոգին օգնել է ինձ սովորելու գործել Քրիստոսի մտքով, որն իմ մեջ է:

Միգուցե դու էլ ինձ պես տարիներ ես անցկացրել՝ խորհելով սխալ մտքերի շուրջ: Բարի լուրն այն է, որ Աստծո օգնությամբ դա կարող է այսօր փոխվել:

Եթե դու պայքարում ես բացասական մտածելակերպի դեմ, կարևոր է, որ գիտակցես այն փաստը, որ քո կյանքը չի փոխվի, մինչև չփոխվի քո մտածելակերպը: Նորոգված, աստվածային մտածելակերպը վճռական է փոփոխության համար:

Աստվածաշունչը շատ բան ունի ասելու այն մասին, թե ինչի մասին մենք պետք է մտածենք: Փիլիպեցիների 4.8-ն ասում է, որ մենք պետք է մտածենք այն բաների մասին, որոնք շինում են մեզ, այլ ոչ թե կոտրում:

Այսօր ես ուզում եմ քեզ մարտահրավեր նետել: Առավոտյան արթնանալու և անմիջապես բացասական բաների մասին մտածելու փոխարեն՝ մի դրական ճշմարտություն վերցրո՛ւ Աստվածաշնչից և կենտրոնացի՛ր դրա վրա ամեն օր, երբ արթնանաս: Թող Աստծո Խոսքն աճի քո մեջ ու վերափոխի քո միտքը: Միտքդ ուղղի՛ր լավ բաների վրա և վայելի՛ր այն աստվածային փոփոխությունները, որ այն բերում է:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես պատրաստ եմ փոխվելու և ապրելու Քրիստոսի մտքով: Օգնի՛ր ինձ մտածելու այն, ինչ ճշմարիտ է, պարկեշտ, սուրբ, սիրուն, բարի, գովելի, առաքինի, այն, ինչ Քեզանից է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon