Քո մշտական, ամենօրյա ընկերը

«Իրիկունն ու առավոտը և կեսօրին ողբում եմ և հառաչում, և Նա կլսի իմ ձայնը» (ՍԱՂՄՈՍ 55.17):

Աստծո հետ ընկերություն հաստատելը նման է երկրագնդի վրա որևէ մեկի հետ ընկերություն հաստատելուն: Դա ժամանակ է պահանջում: Ճշմարտությունն այն է, որ դու կարող ես մոտ լինել Աստծուն այնքան, որքան կցանկանաս. դա կախված է այն ժամանակից, որը պատրաստ ես ներդնելու Նրա հետ ունեցած քո փոխհարաբերության մեջ: Քաջալերում եմ ճանաչել Նրան՝ ժամանակ անցկացնելով աղոթքի և Խոսքի մեջ: Քո ընկերությունն Աստծո հետ կխորանա և կաճի, երբ մշտապես հետևես Նրան և վերապրես Նրա հավատարմությունը: Աստծո հետ՝ որպես ընկեր, փոխհարաբերություն զարգացնելու և մարդկանց հետ փոխհարաբերություններ կառուցելու տարբերությունն այն է, որ Աստված քեզ համար դառնում է իրական Ընկեր: Ընկեր, որը երբեք չի թողնի և չի լքի: Ընկեր, որը հավատարիմ է, հուսալի, սիրող և ներող:

Առաջնահե՛րթ դարձրու Աստծո հետ ամուր ընկերություն հաստատելը և Նրան կարևորագույն տեղ տալը քո յուրաքանչյուր օրվա մեջ: Ներգրավի՛ր Նրան քո մտքերի, խոսակցությունների և առօրյա գործողությունների մեջ: Մի՛ վազիր Նրա մոտ միայն հուսահատության պահերին: Խոսի՛ր Նրա հետ նպարեղենի խանութում, մեքենա վարելիս, մազերդ սանրելիս, շանը զբոսանքի տանելիս կամ ճաշ պատրաստելիս: Մոտեցի՛ր Նրան որպես քո գործընկերոջ և ընկերոջ ու պարզապես հրաժարվի՛ր առանց Նրա որևէ բան անելուց: Նա իսկապես ցանկանում է ներգրավված լինել քո կյանքի մեջ: Հանի՛ր Աստծուն «կիրակնօրյա տուփից», որի մեջ շատերը պահում են Նրան, և թո՛ւյլ տուր, որ Նա քեզ հետ լինի երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և ամբողջ կիրակին: Մի՛ փորձիր պահել Նրան կրոնական «ճամփախցում», որովհետև Նա ցանկանում է ազատ մուտք ունենալ քո կյանքի բոլոր բնագավառների մեջ: Նա ուզում է լինել քո ընկերը:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստված քո Տերն է, բայց նաև ուզում է լինել քո ընկերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon