Օգնություն

Օգնություն

«Որովհետև Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, զորացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ. «Մի՛ վախեցիր, Ես կօգնեմ քեզ»» (ԵՍԱՅԻ 41.13):

Նշանակություն չունի, թե մեր կարծիքով, որքան լավ ենք տնօրինում մեր կյանքը։ Ճշմարտությունն այն է, որ մենք օգնության կարիք ունենք ամեն ինչում: Մեզ անհրաժեշտ է օգնություն մեր ամենօրյա կյանքում: Հաճախ, երկար ժամանակ է պահանջվում հասկանալու, թե որքան շատ օգնության կարիք ունենք: Մենք սիրում ենք մտածել, որ կարող ենք ամեն բան ինքնուրույն անել և առանց որևէ մեկի աջակցության: Սակայն, Տերը մեզ Աստվածային Օգնական ուղարկեց, հետևաբար, մենք օգնության կարիք ենք ունենալու: Հիսուսն Ինքը մշտապես բարեխոսում է մեզ համար՝ Հոր աջ կողմում նստած (տե՛ս Եբրայեցիների 7.25, Հռոմեացիների 8.34), իսկ դա նշանակում է, որ մենք մշտապես Աստծո միջամտության կարիքն ունենք: Իրականում մենք շատ կարիքավոր ենք և անկարող ենք ինքնուրույն պատշաճ կերպով տնօրինել մեր կյանքը:

Գուցե թվում է, թե որոշ ժամանակ լավ ենք կազմակերպում մեր կյանքը, սակայն, ուշ թե շուտ, ինչ-որ բան է տեղի ունենում, և ամեն բան քանդվում է: Պատճառն այն է, որ մենք ապրում ենք՝ ապավինելով մեր սեփական ուժերին, այլ ոչ թե աստվածային օգնությանը:

Շատ անգամներ մեր գործերն իսկապես հաջող են ընթանում, քանի դեռ չենք բախվել անախորժությունների: Այն կարող է հանդես գալ ամուսնական խնդիրների, սիրելի մարդու մահվան, աշխատանքի կորստի կամ մեզ համար կարևոր մեկ այլ բանի տեսքով: Վերջին հաշվով, բոլորս հասնում ենք այն կետին, որտեղ ստիպված ենք ընդունել մեր կարիքավոր լինելը:
Եթե ուզում ենք ապրել այնպես, ինչպես Աստված է նախատեսել՝ արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ լի կյանքով (տե՛ս Հռոմեացիների 14.17), ապա պետք է ընդունենք, որ օգնության կարիք ունենք, և դիմենք Սուրբ Հոգուն, Ում Աստված ուղարկեց՝ մեզ օգնելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ընդունի՛ր, որ օգնության կարիք ունես, և վստահի՛ր Սուրբ Հոգուն՝ քեզ օգնելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon