Օրական ընդունի՛ր մեկ մարտահրավեր

«Ահա քեզ պատվիրում եմ, զորացի՛ր և քաջ եղի՛ր, մի՛ վախենար և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս»: —Հեսու 1.9

Ես խստորեն հորդորում եմ քեզ օրական դեմ կանգնել մեկ մարտահրավերի: Ճանապարհն ի վար շատ հեռու նայելը միայն կճնշի մեզ: Աստծուն վստահելը պահանջում է հավատալ, որ Նա տալիս է մեզ մեր «ամենօրյա հացը», այսինքն՝ այն, ինչի կարիք ունենք, ստանում ենք այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենք և սովորաբար ոչ դրանից շուտ:

Երբեմն մարտահրավերները կարող են անհնարին և ճնշող թվալ, բայց Աստված միշտ մեզ հետ է: Մենք պետք է պարզապես խիզախ լինենք և ընդունենք այն զորությունը, որ Նա տալիս է մեզ: Հիշի՛ր, Աստված կտա քեզ շնորհք անելու այն, ինչի կարիքն ունես այսօր, այնպես որ կարևոր է ապրել տվյալ պահով, այլ ոչ թե անհանգստանալ վաղվա համար:

Այս սկզբունքը կիրառելի է կյանքի շատ բնագավառներում՝ պարտքերից դուրս գալու, տունը մաքրելու և կարգի բերելու, ամուսնական խնդիրները լուծելու, երեխաներին դաստիարակելու, ժամանակին աշխատանքի ներկայանալու կամ որևէ ծրագիր իրականացնելու գործում: Ինչ էլ կարիք ունենաս կյանքում անելու, դու կարող ես անել դա:

Փիլիպեցիների 4.13-ն ասում է, որ դու պատրաստ ես և ընդունակ ամեն բանի, որովհետև Աստված քեզ ուժ է տալիս: Ոչինչ չափազանց շատ չէ քեզ համար, երբ Նա Քո կողմից է:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, նույնիսկ այն ժամանակ, երբ մարտահրավերները անհնարին են թվում, ես գիտեմ, որ կարող եմ օրական պայքարել մեկ մարտահրավերի դեմ, որովհետև Դու ինձ հետ ես: Ես ընդունում եմ Քո զորությունն այսօր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon