Օրը սկսելու լավագույն եղանակը

Օրը սկսելու լավագույն եղանակը

«Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես Քո խոսքին հուսացի»: —Սաղմոս 119.147

Ինչպե՞ս ես սկսում քո օրը: Շտապով վեր ես կենում անկողնուց և հազիվ հասցնում ժամանակին տանից դո՞ւրս գալ: Միացնում ես հեռուստացո՞ւյցը: Մարզա՞նք ես անում: Ինչպիսին էլ լինի քո առավոտյան ռեժիմը, ամենակարևոր հարցը, որ պիտի ինքդ քեզ տաս, սա է. «Ի՞նչ դեր է Աստված խաղում, երբ ես սկսում եմ իմ օրը»:

Ինձանից շատ տարիներ պահանջվեցին դա պարզելու համար, սակայն այժմ ես գիտեմ, որ իմ օրը սկսելու լավագուն եղանակը Աստծուց գոհանալն է այն ամենի համար, ինչ Նա արել է իմ կյանքում, և Նրան հարցնելը, թե ինչպես կարող եմ օրհնություն լինել այլ մարդկանց համար:

Ես քաջալերում եմ քեզ ամեն առավոտ ժամանակ տրամադրել՝ կենտրոնանալով այն բարիքների վրա, որ Աստված արել է քո կյանքում: Մտածի՛ր այն վտանգների ու դժվարությունների մասին, որոնց միջով Նա քեզ անցկացրել է, այն մասին, թե ինչպես է Նա քեզ բժշկել ու փոխել: Որքան լավ է իմանալ, որ Նա հոգ է տանում քեզ համար ու լսում քո աղոթքները:

Երբ սովորես ամեն առավոտ միտքդ կենտրոնացնել Աստծո վրա, Նա կտա քեզ այն ամբողջ խաղաղությունն ու ուրախությունը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կյանքիդ մնացած տարիները ապրես Նրա համար:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես որոշում եմ կայացնում ամեն առավոտ արթնանալիս առաջինը Քեզ փնտրել: Ոչինչ ավելի կարևոր չէ, քան Քեզ փնտրելը և Քո խաղաղությունն ու ուրախությունն ընդունելը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon