Լինել հաստատուն և չվախենալ տարբերվելուց

Լինել հաստատուն և չվախենալ տարբերվելուց

«Ուրիշ է արեգակի փառքը, և ուրիշ է լուսնի փառքը, և ուրիշ է աստղերի փառքը, որովհետև մի աստղ մյուսից զանազանվում է փառքով»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 15.41

Բոլորս տարբեր ենք: Ինչպես արևը, լուսինը և աստղերը, Աստված ստեղծել է մեզ, որպեսզի տարբեր լինենք միմյանցից, և Նա դա արել է հատուկ նպատակով: Մեզնից յուրաքանչուրն ինչ-որ կարիք է լրացնում, և բոլորս Աստծո համընդհանուր ծրագրի մասնիկ ենք: Երբ փորձում ենք լինել մեկ ուրիշը, կորցնում ենք ինքներս մեզ և շեղվում այն անձնավորությունից, որին Աստված ստեղծել է, որ լինենք: Աստված այնպես է նախագծել, որ համապատասխանենք Իր ծրագրին, այլ ոչ թե ճնշված զգանք՝ փորձելով համապատասխանել մեկ ուրիշի ծրագրին:

Տարբեր լինելը խնդիր չէ, ավելին՝ մենք այդպես ենք ստեղծված: Մենք ստեղծվել ենք տարբեր խառնվածքներով, տարբեր ֆիզիկական առանձնահատկություններով, տարբեր մատնահետքերով, տարբեր պարգևներով ու կարողություններով: Մեր նպատակը պետք է լինի պարզել, թե ով ենք մենք, և հաջողությամբ դրսևորենք մեր անհատականությունը: Ահա թե ինչու է Հռոմեացիների 12-րդ գլուխը սովորեցնում, որ նվիրվենք մեր պարգևին: Մենք պետք է պարզենք, թե ինչի մեջ ենք հմուտ, այնուհետև լիովին նվիրվենք դրան:

Դուք կարող եք ազատ լինել սիրելու և ընդունելու ինքներդ ձեզ և շրջապատողներին՝ առանց համեմատելու կամ մրցակցելու ճնշման: Հաստատուն մարդիկ, որոնք գիտեն, որ Աստված սիրում է իրենց և ունի ծրագիր իրենց համար, չեն վախենում ուրիշների ընդունակություններից: Նրանք վայելում են այն, ինչ ուրիշները կարող են անել, և վայելում են նաև այն, ինչ իրենք կարող են անել:


Աստված տվել է ձեզ պարգևներ և ցանկություններ: Կենտրոնացե՛ք ձեր ներուժի և ոչ թե սահմանափակումների վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon