Աստված ունի մեծ ծրագիր հենց քեզ համար

«Հատուկ ուշադրություն դարձրո՛ւ քո աշխատանքին, այն ժամանակ բավարարվածություն կստանաս լավ կատարված աշխատանքից, և կարիք չես ունենա ինքդ քեզ համեմատելու ուրիշների հետ»: — Գաղատացիների 6.4, NLT

Մենք պետք է զերծ մնանք ինքներս մեզ մեկ ուրիշի հետ համեմատելուց, որովհետև Աստված չի ցանկանում, որ մենք վհատվենք և անարժան զգանք այն օրհնությունների համար, որոնք Նա կամենում է մեզ տալ:

Մեր կյանքն այլ մարդկանց կյանքերի հետ համեմատելն անարդար է՝ թե՛ նրանց, թե՛ մեր հանդեպ: Անարդար է նրանց հանդեպ, որովհետև եթե մենք նախանձենք նրանց տեսքին կամ այն բաներին, ինչ նրանք ունեն, ինչ նրանք գիտեն և այլն, կսկսենք վրդովվել: Այդ դեպքում այլևս չենք կարողանա գնահատել նրանց՝ որպես Աստծո ստեղծած հիասքանչ մարդկանց:

Անարդար է մեր հանդեպ, որովհետև դա սահմանափակում է Աստծո ծրագիրը մեր կյանքում: Համեմատությունը Աստծուն ասում է. «Ես ուզում եմ այսքանով սահմանափակել Քո աշխատանքն իմ կյանքում: Ես ցանկանում եմ նմանվել այն մարդուն»:

Բայց Աստված անհատական ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Նրա ծրագիրը քեզ համար ավելի մեծ է, քան դու կարող ես ընդհանրապես պատկերացնել: Դադարի՛ր նայել այն ծրագրերին, որ Նա ունի ուրիշների համար, և քայլի՛ր այն ծրագրերի մեջ, որ Նա ունի քեզ համար ու ստացի՛ր այն օրհնությունները, որ այդ ծրագրերը բերում են:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ անկեղծորեն քննելու իմ սիրտը և բացահայտելու ինձանում առկա ցանկացած նախանձ, զայրույթ կամ հուսախաբություն, որոնք ձևավորվել են ուրիշների հետ ինձ համեմատելուց: Ես ուզում եմ լինել այն ամենը, ինչ Դու ցանկանում ես, որ լինեմ և ապրել այն կյանքով, որ Դու նախատեսել ես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon