Աստված տեսնում է քո սիրտը

Աստված տեսնում է քո սիրտը

«Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառա էիք, բայց սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որին հանձնվեցիք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 6.17):

Երբ ընդունում ենք Քրիստոսին՝ որպես Փրկչի, Աստված մեզ նոր սիրտ է տալիս. սիրտ, որն ուզում է ճիշտ վարվել: Սակայն, ժամանակ է պահանջվում, որ մեր վարքագիծը հասցնի հետևել մեր նոր սրտին, և դա հաճախ վհատեցնող է լինում: Մեր էության մի մասն ուզում է անել ճիշտը, մինչդեռ մյուս մասը պայքարում է դրա դեմ: Դա մարմնի և հոգու պատերազմն է, որի մասին խոսում է Պողոսը Գաղատացիների 5.17-ում:

Երբ վերստին ծնվում ենք, Աստված սպառազինում է մեզ այն ամենով, ինչ անհրաժեշտ է սուրբ և հնազանդ կյանքով ապրելու համար: Մենք նոր արարած ենք Քրիստոսում. հներն անցան, և ամեն բան նոր եղավ (տե՛ս Բ Կորնթացիների 5.17): Ես սիրում եմ ասել, որ մենք նոր հոգևոր կավ ենք, և կյանքի ընթացքում թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին ձևավորի ու դարձնի մեզ Քրիստոսի պատկերի պես (տե՛ս Հռոմեացիների 5.17): Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց, որ ունենք նոր սիրտ. սիրտ, որն ուզում է հնազանդ լինել:

Տոնի՛ր քո առաջընթացը և մի՛ հուսահատվիր, որովհետև Աստված տեսնում է քո սիրտը: Եթե մենք թողնենք այն, ինչ ետևում է, և համառորեն ձգտենք լիակատար հնազանդության, Աստված գոհ կլինի: Մենք սովորում ենք քայլել Աստծո հետ, իսկ քայլելը տեղաշարժման ամենադանդաղ ձևն է: Գուցե դու այնտեղ չես, որտեղ ուզում ես լինել, բայց գոհությո՜ւն Աստծուն, որ ունես հնազանդ սիրտ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կենտրոնացի՛ր Հիսուսի վրա, ոչ թե քո ձախողումների:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon