Դառնալ մեկ նշանակում է վայելել միմյանց

«Տեսնելով ձեր երկյուղածությամբ պարկեշտ վարքը (պետք է նրա հանդեպ զգաք այն ամենը, ինչ երկյուղածությունը ներառում է. հարգել, հարգանքով վերաբերվել, ակնածել նրան՝ պատվել, գնահատել և մարդկային առումով պաշտել նրան, այսինքն՝ հիանալ, գովել, նվիրված լինել, խորապես սիրել և վայելել ձեր ամուսնուն )»: Ա Պետրոս 3.2, AMP

Դուք կարող եք զվարճանալ ձեր ամուսնությամբ, երբ սկսեք վայելել միմյանց: Աստված չի միացրել ձեզ, որպեսզի դուք թշվառ լինեք: Նա չի միացրել ձեզ, որպեսզի դուք կռվեք, իրար նախատեք կամ փորձեք փոխել մեկդ մյուսին:

Աստվածաշունչը մասնավորապես նշում է, որ կինը պետք է վայելի իր ամուսնուն, սակայն ես հավատում եմ, որ այս խոսքը վերաբերում է ամուսնության երկու կողմին էլ: Ինչևէ, ես հազվադեպ եմ լսում, որ կինն ասի. «Գիտեք, ես իսկապես վայելում եմ իմ ամուսնուն», կամ ամուսինն ասի. «Ես վայելում եմ իմ կնոջը»:

Բայց ամուսնության մեջ Աստված ցանկանում է, որ մենք վայելենք մեկս մյուսին: Նա ցանկանում է, որ դու և քո ամուսինը ծիծաղեք ու միասին լավ ժամանակ անցկացնեք: Ես գիտակցում եմ, որ միշտ չէ, որ դա հեշտ է: Ամուսնությունն անշուշտ ունի իր մարտահրավերները, սակայն չնայած ձեր տարբերություններին, խնդրի՛ր Աստծուն ցույց տալ քեզ այն հրաշալի բաները, որ քո ամուսինը կամ կինն ունի: Խնդրի՛ր Նրան, որ օգնի քեզ տեսնելու քո ամուսնուն կամ կնոջն այնպես, ինչպես Նա է տեսնում, որովհետև Նա սիրում է նրան ու մահացել է նրա համար այնպես, ինչպես քեզ համար է մահացել:

Երբ ունենաք միմյանց վերաբերյալ Աստծո տեսանկյունը, ուրախությունը բնականորեն կլցնի ձեր սիրտը, և դուք ի վիճակի կլինեք վայելելու մեկդ մյուսին:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ վայելել իմ ամուսնուն (կնոջը): Նույնիսկ եթե ամուսնությունը դժվար է, օգնի՛ր ինձ ուրախանալու և հիանալի ժամանակ անցկացնելու նրա հետ՝ տեսնելով նրան այնպես, ինչպես Դու ես տեսնում:  

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon