Դարձրո՛ւ Աստծուն քո հավանության աղբյուրը

«Զորաց Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածը մեզ համար ապաստան է»: —Սաղմոս 46.11

Անապահովության համաճարակը այսօր մեր հասարակության մեջ շատերից գողանում է կյանքի ուրախությունը և խոշոր խնդիրներ առաջացնում նրանց փոխհարաբերությունների մեջ: Ես գիտեմ, թե ինչ ազդեցություն կարող է անապահովությունն ունենալ մարդու կյանքում, որովհետև ինքս վերապրել եմ դա: Ես գիտեմ, թե ինչ է այն անում մարդուն:

Նրանք, ովքեր իրենց անապահով են զգում, հաճախ փնտրում են ուրիշների հավանությունը՝ փորձելով հաղթահարել մերժվածության ու ցածր ինքնագնահատականի զգացումները: Նրանք հավանության «թմրամոլներ» են:

Երբ պայքարում ենք անապահովության դեմ, միայն մեկ բան կարող է մեզ ազատ արձակել, ու դա Աստծո ճշմարտությունն է: Ճշմարտությունն այն է, որ մենք կարիք չունենք պայքարելու, որպեսզի մարդկանցից ստանանք այն, ինչ Աստված ձրի տալիս է մեզ՝ սեր, ընդունելություն, հավանություն, ապահովություն, արժեք և արժանապատվություն:

Նա է մեր Ապավենը, մեր Բարձր Աշտարակը, մեր Զորությունը, մեր Ամրոցը նեղության ժամանակ և մեր Ապաստանը (տե՛ս Սաղմոս 9.9, 31.4, 32.7, 37.39, 46.11): Մեր արժանապատվությունը, արժեքը, ընդունելությունը և հավանությունը գալիս են Նրանից: Քանի դեռ մենք ունենք այս բաները, ունենք աշխարհի ամենաարժեքավոր բաները:

Երբ նայես Նրան, կբարձրանաս դեպի ազատության նոր մակարդակներ՝ դառնալով այն վստահ, հասուն անձնավորությունը, որ ստեղծված ես լինելու:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես Քեզ վրա եմ հույս դնում իմ ապահովության համար: Ես կենտրոնանում եմ այն ճշմարտության վրա, որ Դու ես իմ ապավենը և զորությունը: Դու տալիս ես ինձ սեր և ընդունելություն: Միայն Քո մեջ եմ ես լիարժեք վստահ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon