Եղի՛ր սպասողական

Եղի՛ր սպասողական

«Ո՛վ իմ անձ, միայն սպասի՛ր Աստծուն և լուռ հնազանդվի՛ր Նրան, որովհետև Նրանից է իմ հույսը և սպասումը» (ՍԱՂՄՈՍ 62.5):

Աստծո զորությունն արձակվում է, երբ աղոթում ենք հավատքով՝ վստահելով և հավատալով Նրան, որովհետև հավատքը հաճեցնում է Նրան: Սպասողականությունը հավատքի հատկանիշ է, որն ունի իր զորությունը՝ հույսի զորությունը: Հավատքը թափանցում է հոգևոր տիրույթ և ակնկալում, որ Աստծո գերբնական զորությունը կհայտնվի և կանի այն, ինչ երկրագնդի ոչ մի մարդ չի կարող անել: Մյուս կողմից, կասկածանքը վախենում է, որ ոչ մի լավ բան տեղի չի ունենա. այն չի հաճեցնում Աստծուն, և Աստված չի կարող օրհնել այն: Մենք անզոր ենք, երբ ապրում ենք կասկածանքով, հիասթափությամբ և Աստծո հանդեպ անվստահությամբ:

Պարզապես հիշի՛ր քո կյանքից մի ժամանակ, երբ համոզված չէիր, որ Աստված կմիջամտի քո իրավիճակին: Դու անկարող էիր զորավոր աղոթքներ անելու, այնպես չէ՞: Այժմ մտաբերի՛ր մեկ այլ ժամանակ, երբ սիրտդ լիովին վստահում էր Աստծուն, և դու իսկապես հավատում էիր, որ Նա կմիջամտի քո իրավիճակին: Այդ ժամանակ աղոթելիս դու զորություն էիր զգում, այնպես չէ՞: Դա սպասողականության զորությունն է: Նույնիսկ եթե ամեն բան չի ընթանում այնպես, ինչպես հուսով էիր, որ կընթանա, վստահի՛ր, որ Աստված գիտի, թե որն է լավագույնը, և շարունակի՛ր ակնկալել, որ Նա հզոր բաներ կանի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սպասի՛ր, որ Աստված հզոր բաներ կանի քո կյանքում, և համարձա՛կ աղոթիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon