Լսի՛ր ուշադիր

Լսի՛ր ուշադիր

«…Ուշադի՛ր եղեք, թե ինչ եք լսում: Ինչ չափով որ չափեք [ձեր լսած ճշմարտությունը], նրանով էլ ձեզ կչափվի [առաքինությունը և գիտությունը], և կավելանա ձեզ՝ լսողներիդ» (ՄԱՐԿՈՍ 4.24):

Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերին շատ սուտ մարգարեներ կբարձրանան և մարդկանց կասեն այն, ինչ ցանկալի է նրանց մարմաջող ականջներին: Մարդիկ կփնտրեն նրանց, ովքեր հաճելի և գոհացուցիչ բաներ կասեն: Իրենց ցանկությունները բավարարելու համար նրանք կշրջվեն ճշմարտությունը լսելուց և կմոլորվեն առասպելներով ու մարդու հնարքներով (տե՛ս Բ Տիմոթեոս 4.3,4): Նրանք կշրջվեն դեպի այն մեթոդները, որոնք գուցե «հոգևոր» են կոչվում, բայց վստահելի չեն Աստծո արքայության մեջ: Դրանք «հոգևոր» են, բայց սխալ հոգուց են:

Նախկինում երբեք չենք տեսել այսքան շատ էքստրասենսներ, որոնք մրցում են բաց ականջ գտնելու համար: Հեռուստատեսությամբ ցուցադրում են ոգեհարցների (մեռելահարցուկների), որոնք պնդում են, թե հաղորդակցվում են մահացածների հետ: Այս մարդիկ իրականում հաղորդակցվում են ոգիների հետ, որոնք հայտնում են կես-ճշմարտություն անցյալի մասին և ստում ապագայի վերաբերյալ: Սա խստորեն արգելվում է Սուրբ գրքում (տե՛ս Ղևտացիների 19.31): Աստված ասում է, որ Իր երեսը կդարձնի նրա վրա, ով կդիմի վհուկներին և հմայողներին (տե՛ս Ղևտացիների 20.6,7), մինչդեռ քրիստոնյաները շարունակում են կարդալ հորոսկոպներ և դիմում էքստրասենսների, իսկ հետո զարմանում, թե ինչու են ապրում խառնաշփոթության մեջ և ինչու խաղաղություն չունեն:

Մենք պետք է գիտակցենք, որ սխալ է, բացի Աստծուց, որևէ տեղից առաջնորդություն փնտրել կյանքի համար: Եթե դու ներգրավված ես եղել այսպիսի գործունեության մեջ, հորդորում եմ, որ հիմնովին ապաշխարես, խնդրես, որ Աստված ների քեզ, և լիովին շրջվես դրանից: Աստված ունի քեզ անհրաժեշտ բոլոր պատասխանները:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. լուցկու հատիկներով մի՛ խաղա. դա միայն կհանգեցնի հրդեհի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon