Համաձայնություն աղոթքում, համաձայնություն կյանքում

Համաձայնություն աղոթքում, համաձայնություն կյանքում

«Երանի՜ խաղաղություն անողներին և պահողներին (որոնք նախանձելի երջանիկ են, հոգևորապես հաջող են, ունեն ուրախություն և բավարարվածություն Աստծո շնորհքում և փրկության մեջ՝ անկախ իրենց արտաքին պայմաններից), որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (ՄԱՏԹԵՈՍ 5.9):

Համաձայնության աղոթքը արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ նրանք, ովքեր համաձայնում են աղոթքում, առօրյայում ապրում են համաձայնության մեջ: Համաձայնության մեջ ապրել՝ չի նշանակում երբեք չունենալ սեփական կարծիք, այլ նշանակում է, որ փոխհարաբերություններում կա ներդաշնակություն, փոխադարձ հարգանք և պատիվ: Այն ենթադրում է այնպիսի բաների բացակայություն, որոնք բաժանում և կռիվներ են բերում, ինչպիսիք են՝ եսասիրությունը, բարկությունը, զայրույթը, նախանձը, դառնությունը կամ համեմատությունը: Համաձայնության մեջ ապրելը նման է նույն սպորտային թիմում լինելուն, երբ բոլորն աշխատում են միասին, աջակցում և քաջալերում են միմյանց, հավատում և վստահում են մեկը մյուսին, քանի որ բոլորը հետապնդում են միևնույն նպատակը և կիսում են ընդհանուր հաղթանակը:

Համաձայնության աղոթքը շատ զորավոր է, բայց այն կարող է արդյունավետությամբ կիրառվել միայն նրանց կողմից, ովքեր ջանք են թափում համաձայնության մեջ ապրելու համար: Օրինակ, եթե Դեյվն ու ես ժամանակի մեծ մասը վիճեինք ու կռվեինք, բայց հրատապ կարիք ունենալու դեպքում ցանկանայինք համաձայնության աղոթք անել, ապա այդ աղոթքը չէր գործի: Ժամանակ առ ժամանակ համաձայնելու մեջ զորություն չկա. մենք պետք է ապրենք համաձայնության մեջ: Ապրիր՝ հարգելով ուրիշներին և խաղաղություն պահպանելով նրանց հետ: Հարմարվի՛ր մարդկանց և իրավիճակներին, որպեսզի լինես խաղաղարար և խաղաղապահ (տե՛ս Հռոմեացիների 12.18):

Միաբանություն և ներդաշնակություն պահպանելը ջանքեր է պահանջում, բայց այն զորությունը, որ արձակվում է համաձայնության մեջ ապրող մարդկանց աղոթքի ժամանակ, արժե այդ ջանքերին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ավելի հեշտ է չվրդովվել, քան վրդովվելուց հետո հանդարտվել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon