Հստակ և հակիրճ

Հստակ և հակիրճ

«Մի՛ անհանգստացեք կամ ոչինչ հոգս մի՛ արեք, այլ ամեն պարագայում և ամեն բանում աղոթքով և աղաչանքով (հստակ խնդրանքներով) և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.6):

Հիշում եմ, Աստծո հետ իմ ճանապարհորդության ընթացքում եղավ մի ժամանակ, երբ Նա մարտահրավեր նետեց ինձ, որքան հնարավոր է, քիչ բառ օգտագործել՝ Իրենից որևէ բան խնդրելու համար: Աղոթելիս շատ խոսելու սովորություն ունեի: Ես խոսում ու խոսում էի, որովհետև ունեի այն սխալ կարծիքը, թե կարճ աղոթքները լավ աղոթքներ չեն: Անշուշտ, երկար աղոթքները լավ աղոթքներ էին, եթե դրանք անկեղծ էին և իսկապես անհրաժեշտ:

Երբ Աստված մարտահրավեր նետեց, որ խնդրանքներս, որքան հնարավոր է, քիչ բառերով ներկայացնեմ Իրեն, Նա պարզապես խնդրում էր, որ հակիրճ և հստակ լինեի, ապա մի փոքր սպասեի Իրեն, նախքան կաղոթեի մյուս խնդրանքի համար: Երբ այդպես վարվեցի, անհավատալի զորություն ավելացավ իմ աղոթքի կյանքում: Մինչև օրս, երբ այդպես եմ աղոթում, Սուրբ Հոգու զորությունն ու ներկայությունը զգում եմ ավելի, քան այն ժամանակ, երբ աղոթքի մեջ շատախոս եմ լինում: Ես հասկացել եմ, որ ամենահզոր, ամենաարդյունավետ աղոթքները երբեմն կարող են լինել այնպիսի աղոթքները, ինչպիսիք են. «Շնորհակալությո՜ւն, Տե՛ր», «Օ՜, Աստվա՛ծ, ես Քո իմաստության կարիքն ունեմ», «Տո՛ւր ինձ ուժ առաջ գնալու, Տե՛ր», կամ՝ «Ես սիրում եմ Քեզ, Հիսո՛ւս», թերևս ամենահզորը՝ «Օգնի՜ր»: Հասկանո՞ւմ ես: Ընդամենը մի քանի բառը կարող է միացնել մեզ Երկնքի հետ, երբ կանչենք Տիրոջ անունը և խնդրենք, որ Նա գործի մեր օգտին: Աղոթքների արդյունավետությունը կախված չէ երկարատև լինելուց, այլ այն անկեղծությունից և հավատքից, որ ներդնում ենք դրանց մեջ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. որակը միշտ հաղթում է քանակին, նույնիսկ՝ աղոթքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon