Նայի՛ր Հիսուսին

Նայի՛ր Հիսուսին

«Նայենք Հիսուսին՝ հավատքի Առաջնորդին և Աղբյուրին [մեր հավատքի շարժառիթին] և Ավարտողին [հավատքը հասունության և կատարելության հասցնողին]» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.1,2):

Շատ բաներ, որ ցանկանում ենք և անհրաժեշտ է իմանալ Աստծո կամքի վերաբերյալ, հստակ գրված են Նրա Խոսքում: Ինչևէ, կան առանձնահատուկ հարցեր, որոնք պատասխանված չեն Սուրբ գրքում: Եթե ես աղոթում եմ որևէ բանի համար, որին Աստծո Խոսքը հստակ չի անդրադառնում, եթե ես կանգնած եմ մի որոշման առջև, որը կայացնելու համար չեմ գտնում համապատասխան սուրբգրային խոսք, ապա աղոթում եմ այսպես.

«Հա՛յր, ես սա եմ ուզում, բայց ավելի շատ ուզում եմ, որ Քո՛ կամքը լինի, ոչ թե՝ իմ: Եթե իմ խնդրանքը Քո ժամանակի մեջ չէ, կամ՝ եթե Քո կամքը չէ այն, ինչ խնդրում եմ ինձ համար, այդ դեպքում, մի՛ տուր դա ինձ, ամե՛ն»:

Մենք կարող ենք հույզերի ազդեցությամբ ինչ-որ բան ձեռնարկել՝ կարծելով թե Աստծուց է, բայց մեկնարկից հետո հնարավոր է՝ հայտնաբերենք, որ գործ ունենք լավ գաղափարի հետ, որն առանց Աստծո օգնության անհնար է իրականացնել: Բայց Աստված պարտավոր չէ ավարտել այն, ինչ Ինքը չի նախաձեռնել: Մենք կարող ենք աղոթել այն ծրագրերի համար, որ սկսում ենք, բայց իմաստ չկա բարկանալու Աստծո վրա, եթե Նա չօգնի մեզ ավարտելու դրանք: Նա պարտավոր չէ ավարտել որևէ բան, որի հեղինակն Ինքը չէ: Զգո՛ւյշ եղիր, երբ պատրաստվում ես սկսել ինչ-որ բան զուտ այն պատճառով, որ դա լավ գաղափար է թվում: Լավը հաճախ այն լավագույնի թշնամին է, որ Աստված ունի մեզ համար: Երբ որևէ գաղափար է ծագում, ժամանա՛կ հատկացրու՝ ստուգելու Աստծո հետ: Նախքան միջոցներ ձեռնարկելը՝ ուշադրություն դարձրու՝ արդյո՞ք քո հոգին վկայություն է տալիս:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հետևի՛ր, որ քո լավ գաղափարներն Աստծո գաղափարները լինեն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon