Ներկայացրո՛ւ քեզ Աստծուն, այնուհետև հանգստացի՛ր

Ներկայացրո՛ւ քեզ Աստծուն, այնուհետև հանգստացի՛ր

«Քո Տեր Աստված քո մեջ զորավոր է, Նա փրկում է, Նա պիտի ուրախանա քեզնով զվարճությամբ, Նա պիտի հանգստացնի քեզ Իր սիրով և պիտի ցնծա քեզնով՝ երգելով» (ՍՈՓՈՆԻԱ 3.17):

Կարծում եմ՝ այսօր մարդկանց առջև ծառացած դժվարին խնդիրներից մեկը զբաղված, հապճեպ, բուռն, լարված ապրելակերպն է: Զբաղվածությունը շատ է խանգարում Աստծուց լսելուն, բայց այսօրվա խոսքում մեզ տրվում է խոստում, որ Աստված կհանգստացնի մեզ Իր սիրով: Քեզ մեծ լավություն կանես, եթե գտնես որևէ տեղ, որտեղ կարող ես հանգիստ և լուռ լինել:

Աստծուն լսելը պահանջում է մենության լուռ ժամեր: Եթե իսկապես ուզում ես լսել Նրա հանդարտ, մեղմ ձայնը, ուրեմն պետք է հանգիստ լինես: Պետք է գնաս ինչ-որ տեղ և Նրա հետ մենակ լինես: Հիսուսն ասաց. «Մտի՛ր քո սենյակը և դուռը փակի՛ր» (տե՛ս Մատթեոս 6.6):

Խաղաղության և լռության մի քանի րոպեն միշտ չէ, որ բավական են. քեզ հարկավոր է հանգստության և լռության երկարատև ժամանակահատված՝ Աստծուն փնտրելու համար: Կարևոր է, որ կարողանաս ժամանակ անցկացնել Աստծո հետ այնպես, որ ոչինչ չշեղի և չընդհատի քեզ:

Երբ մենակ ես Աստծո հետ, մի՛ մտածիր խնդիրների մասին: Խնդրի՛ր Նրա իմաստությունը և զորությունը: Խնդրի՛ր թարմություն և նորոգություն:

Ասա՛ Նրան, որ ուզում ես իմանալ, թե ինչ է Նա պատրաստել քո կյանքի համար:

Հարցրո՛ւ Նրան, թե ինչ է ուզում, որ անես:

Հարցրո՛ւ Նրան, թե ինչ չի ուզում, որ անես:

Ներկայացրո՛ւ քեզ Աստծուն և լսի՛ր: Դու պատվում ես Նրան՝ Նրա մոտ գնալով: Դու Նրանից պատասխան կստանաս: Եթե չես լսում Նրա ձայնը այն ընթացքում, երբ մենակ ես Նրա հետ, մի՛ անհանգստացիր: Դու արել ես քո մասը՝ Նրան փնտրելով, և Նա անպայման կուղղորդի քեզ, երբ անցնես կյանքի ճանապարհներով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե չափազանց զբաղված ես Աստծո հետ ժամանակ անցկացնելու համար, ուրեմն միանշանակ չափից շատ զբաղված ես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon