Աստված ցանկանում է բարձրացնել քեզ դեպի նոր մակարդակ

Աստված ցանկանում է բարձրացնել քեզ դեպի նոր մակարդակ

«Գիտությո՛ւն տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը» (ԱՌԱԿԱՑ 9.9):

Թեև Աստված ցանկանում է, որ ապրենք ուրախ, գոհունակ կյանքով, երբեմն Նա մեր ներսում առաջացնում է անբավարարության զգացում կամ այնպիսի զգացողություն՝ կարծես ինչ-որ բան այն չէ: Պատճառն այն է, որ Նա չի ուզում, որ մենք մնանք նույն տեղում՝ անելով նույն բաները: Աստված մղում է մեզ փնտրելու Իրեն, որպեսզի կարողանա բարձրացնել դեպի նոր մակարդակ:

Աստված ցանկանում է, որ մենք ավելի ուժեղանանք, ավելի խորը գնանք և ավելի մտերիմ լինենք Իր հետ: Մեծ մասամբ Նա առաջնորդում է մեզ հասունացման այս ընթացքի մեջ՝ հանելով հարմարավետության գոտուց: Երբ բավականին երկար ժամանակ չափից շատ հարմարավետ ենք զգում, նշանակում է՝ մենք չենք աճում: Եթե զգում ես, որ քո սրտում ինչ-որ բան է կատարվում, որը չես կարող հասկանալ, պարզապես հարցրու Աստծուց, թե ինչ է կատարվում, և համբերատար սպասի՛ր Նրա պատասխանին:

Այն ժամանակը, որ անցկացնում ենք Աստծո հետ, խիստ կարևոր է մեր աճի և հասունության համար, բայց մենք չենք կարող շարունակ անել նույն բաները և վայելել այն ամենը, ինչ Աստված պատրաստել է մեզ համար: Իմ կյանքում եղավ մի ժամանակաշրջան, երբ Աստվածաշնչի ընթերցումն ինձ համար հոգնեցուցիչ դարձավ, և Աստված առաջնորդեց ինձ մի քանի ամիս կարդալ Սուրբ գրքի մեկ այլ թարգմանություն: Այդ փոքրիկ փոփոխությունը բերեց աճ, որովհետև ես այլ կերպ նայեցի իրերին: Սատանան փորձում էր դատապարտել ինձ, որովհետև չէի ցանկանում Աստվածաշունչ կարդալ, բայց Աստված այնպես արեց, որ սկսեցի կարդալ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն: Մի օր, գրասենյակում, երբ փորձում էի կարդալ և աղոթել, փոքր ինչ ձանձրույթ զգացի, ուստի տեղափոխվեցի մեկ ուրիշ աթոռի վրա ու հանկարծ տեսա բաներ, որոնք մինչ այդ չէի նկատել, թեև տարիներ շարունակ դրանք եղել էին իմ գրասենյակում: Մի փոքր տեղափոխությունը ստիպեց ինձ նոր տեսանկյունից նայել շրջապատող իրերին: Օգտագործելով այս օրինակը՝ Աստված ինձ հոգևոր դաս տվեց:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Մի՛ վախեցիր աթոռդ տեղափոխելուց:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon