Ո՞Վ Է Քո Իրական Թշնամին

«Որովհետև մեր պատերազմը մարմնի ու արյան հետ չէ (կռվելով միայն ֆիզիկական հակառակորդների հետ), այլ բռնապետությունների, իշխանությունների այս աշխարհի խավարի աշխարհակալների (ովքեր տիրակալ ոգիներ են), այն չար հոգևոր ուժերի հետ, որոնք երկնային (գերբնական) ոլորտոմ են»: — Եփեսացիների 6.12, AMP

Արդյո՞ք կանգնած ես մարտահրավերային հանգամանքների առջև: Ինչ-որ բնագավառում մատակարարման կարի՞ք ունես, ու համոզված չես, թե որտեղից այն կգա՞: Այսօր շատ քրիստոնյաներ առնչվում են լուրջ դժվարությունների հետ: Ոմանք կորցրել են իրենց աշխատանքն ու նպաստները: Ուրիշները պայքարում են առողջական լուրջ խնդիրների հետ՝ մշտապես մտահոգվելով, թե ինչպես են ծածկելու դեղորայքի ու բժշկի այցելության ծախսերը՝ չհաշված առաջին անհրաժեշտության, այդ թվում՝ կացարանի, սննդի և հագուստի ծախսերը:

Աշխարհում կան շատ բաներ, որոնք սպառնում են մեզ: Սակայն մեր մեծագույն թշնամին վախն է:

Եփեսացիների 6.12-ը մեզ հիշեցնում է, որ մեր պատերազմը մարմնի ու արյան հետ չէ, այլ՝ մեր հոգիների թշնամու: Մեր պատերազմում մենք չպիտի շփոթվենք թշնամու ինքնության հարցում:

Բարեբախտաբար, մեր անտեսանելի Աստված ավելի քան կարող է լուծել մեր անտեսանելի թշնամու հարցերը: Երբ խորապես հասկանում ենք մեր հանդեպ Աստծո անվերապահ սերը, մենք գիտակցում ենք, որ Նա միշտ հոգ կտանի այն ամենի մասին, ինչը մտահոգում է մեզ:

Հարկ չկա, որ դու անհանգստանաս քո անտեսանելի թշնամու համար: Վստահի՛ր Աստծուն՝ այն Միակին, Ով կարող է պարտության մատնել խավարի հոգևոր ուժերին:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, մի՛ թող, որ մոռանամ, թե ով է իմ իրական թշնամին, ու մի՛ թող, որ մոռանամ, որ Դու ամենազոր ես: Ես անկարող եմ դիմագրավելու այն ամենին, ինչ թշնամին նետում է իմ ճանապարհին, բայց գիտեմ, որ Դու ամենակարող ես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon