Սատանայի ծրագիրն արմատախիլ անելու բանալին

«Որին հակառակ կացե՛ք հավատքով հաստատված՝ գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհի մեջ են, նույն չարչարանքներն են քաշում»: Ա Պետրոս 5.9

Եթե դու ուզում ես այն մեծ ու հզոր բաները, որ Աստված ունի քեզ համար, այդ ժամանակ դու պետք է արմատախիլ անես քո բացասական մտածելակերպը: Որովհետև մինչև արմատները չհեռացվեն, մեկը մյուսի ետևից վատ պտուղներ դուրս կգան:

Շատ հաճախ մենք անցկացնում ենք մեր կյանքը՝ գործ ունենալով մեր վարքագծի վատ պտուղների հետ, բայց մենք երբեք բավականաչափ խորը չենք գնում՝ արմատների հարցը լուծելու համար: Խորը գնալը և վատ արմատի հարցը լուծելը ցավոտ է, սակայն դա միակ հարատև ճանապարհն է խնդիրը լուծելու համար: Մենք կարող ենք կա՛մ կրել փոփոխության ցավը՝ ճիշտն անելով, կա՛մ շարունակել ապրել սատանայի ծրագրով ու տառապել նույնը մնալու ցավով: Նրա նպատակն է հավիտյան քեզ պահել քո հին սովորությունների մեջ:

Պետրոսն ասում է, որ մենք հավասարակշռված և զուսպ լինենք՝ հենց սկզբից հակառակ կանգնելով սատանային (տե՛ս Ա Պետրոս 5.8-9): Դու պիտի որոշես՝ ուզում ես դիմանալ այն ցավին, որը քեզ կտանի դեպի փառքի նոր մակարդակ, թե՞ ուզում ես պահել քո հին ցավը և այն վատ պտուղը, որ այդ ցավը բերում է քո կյանքում:

Հակառակ կանգնի՛ր սատանային այսօր և հետևի՛ր Սուրբ Հոգուն՝ իրականացնելով այն ծրագիրը, որ Նա ունի քեզ համար:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես Քո օգնության կարիքն ունեմ սատանայի ծրագրին դիմակայելու համար: Ես գիտեմ, որ վատ արմատները հեռացնելը ցավոտ է, բայց եթե դա ինձ մոտեցնում է Քեզ, ես պատրաստ եմ դա անելու: Զորացրո՛ւ ինձ, երբ հակառակվեմ սատանային ու հնազանդվեմ Քեզ՝ Քո ծրագրին հետևելու համար

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon