Սպասի՛ր խաղաղության

Սպասի՛ր խաղաղության

«Թո՛ղ լսեմ, թե ինչ կխոսի Տեր Աստված, Նա խաղաղություն կխոսի Իր ժողովրդի… հետ…» (ՍԱՂՄՈՍ 85.8):

Երբ Աստված խոսում է, մեզ ներքին խաղաղություն է տալիս՝ հաստատելով այն, որ մեր լսած ուղերձն իսկապես Իրենից է: Նույնիսկ եթե Նա խստորեն հանդիմանում է մեզ, Նրա Ճշմարտության Հոգին լցնում է մեզ մխիթարության հանգստացնող զգացումով:

Երբ մեզ հետ խոսում է մեր թշնամին՝ խաբեբան, մեր սիրտը չի լցվում խաղաղությամբ: Երբ փորձում ենք ինչ-որ հարցեր լուծել մեր հասկացողությամբ, մենք չենք կարող խաղաղություն ունենալ, որովհետև «մարմնի խորհուրդը (որը զգացողությունն ու բանականությունն է՝ առանց Սուրբ Հոգու) մահ է (մահ, որը ներառում է մեղքի հետևանքով առաջացող բոլոր տառապանքները՝ թե՛ այստեղ, թե՛ հանդերձյալ կյանքում): Իսկ (Սուրբ) Հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն (թե՛ այժմ, թե՛ հավիտյան)» (Հռոմեացիների 8.6):

Ամեն անգամ, երբ ուզում ես հավաստիանալ, որ լսում ես Աստծուց, կամ որոշում ես կայացնում՝ հիմնվելով այն խոսքերի վրա, որոնք, հավատում ես, որ լսել ես Նրանից, օգտագործի՛ր խաղաղության նժարը: Եթե այն, ինչ լսել ես, չի բերում խաղաղություն, ոչինչ մի՛ ձեռնարկիր: Հարկ չկա ուրիշներին բացատրելու, թե ինչու չունես խաղաղություն այդ հարցում. հնարավոր է՝ ինքդ էլ չիմանաս պատճառը: Դու կարող ես պարզապես ասել. «Այս պահին ես խաղաղություն չունեմ, հետևաբար խելամիտ չէ որևէ բան ձեռնարկել»:

Մշտապես սպասի՛ր, մինչև ներքին խաղաղություն կունենաս անելու այն, ինչը, կարծում ես, որ Աստված կարգադրել է՝ անես: Խաղաղությունը հաստատում է, որ իսկապես լսում ես Աստծուց, և ճիշտ ժամանակն է գործի անցնելու: Խաղաղությունը լցնում է մեզ վստահությամբ և հավատքով, որոնք հնարավորություն են տալիս հնազանդվելու Աստծո հրահանգներին:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սպասի՛ր խաղաղության, մինչ կգործես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon