Հավատքից՝ հավատք

Հավատքից՝ հավատք

«Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ. ինչպես գրված է, թե՝ արդարը հավատքով կապրի»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 1.17

Իմ նպատակն է ապրել հավատքից՝ հավատք: Տարիներ առաջ Տերը հայտնեց ինձ. «Ջո՛յս, դու հաճախ գնում ես հավատքից՝ հավատք, հավատքից՝ կասկած, կասկածից՝ անհավատություն, այնուհետև՝ վերադարձ դեպի հավատք, հավատքից՝ կասկած և անհավատություն»:

Երբեմն մեր կյանքը չափազանց խառնիխուռն է: Մե՛կ վստահ ենք, մե՛կ երկչոտ, մե՛կ դրական ենք, մե՛կ բացասական, մեկ՝ ունենք հավատք, մեկ՝ ունենք կասկած: Այս խառնիխուռն վիճակը նույնիսկ երևում է մեր խոսքում, ինչպես տեսնում ենք Հակոբոսի 3.10-ում. «Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք. պետք չէ, եղբայրնե՛ր, որ սա այսպես լինի»:

Համոզված եմ, որ գրեթե անհնար է մշտապես ունենալ հավատք ու երբեք չերկմտել, բայց թեև դա անհնար է մարդկանց համար, Աստծո հետ ամեն բան հնարավոր է: Եկե՛ք վստահենք Աստծուն, որ օգնի մեզ գնալու հավատքից՝ հավատք, և վստահելու Նրան ամեն ժամանակ:


Թող այն, ինչ անում եք, արվի հավատքով և այն վստահությամբ, որ Աստված ձեզ հետ է ու պատրաստ է օգնելու ձեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon