Աստված Կարող Է Քեզ Ազատել Քո Անցյալի Բանտից

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսողություն, խոցվածներին արձակելու…»: — Ղուկաս 4.18-19

Ես ունեմ բռնության անցյալ ու մեծացել եմ խաթարված ընտանիքում: Իմ մանկությունն անցել է վախի ու տանջանքի մեջ:

Լինելով երիտասարդ, ով փորձում էր ապրել Քրիստոսի համար և հետևել քրիստոնեական ապրելակերպին, ես հավատում էի, որ իմ ապագան միշտ կապականվի իմ անցյալով: Ես մտածում էի. «Ինչպե՞ս կարող է ինձ նման անցյալ ունեցող մարդու կյանքում ամեն բան լավ լինել: Դա անհնար է»:

Բայց Հիսուսն ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է…Նա ինձ ուղարկել է …գերիներին թողություն քարոզելու»: Հիսուսը եկել է բանտի դռները բացելու և գերիներին ազատ արձակելու:

Ես չէի կարողանում որևէ առաջընթաց ունենալ, մինչև չգիտակցեցի, որ Աստված ցանկանում էր ինձ ազատ արձակել իմ անցյալի բանտից: Ես պիտի հավատայի, որ ո՛չ իմ անցյալը, ո՛չ իմ ներկան չէին կարող որոշել իմ ապագան, եթե ես թույլ չտայի: Ես պետք է թույլ տայի Աստծուն, որպեսզի Նա հրաշք կերպով ազատեր ինձ:

Միգուցե դու ունեցել ես թշվառ անցյալ, որը շարունակում է ազդել քո ներկայի վրա բացասական ու ճնշող եղանակներով: Սակայն ես քեզ համարձակությամբ ասում եմ. «Քո ապագան չպիտի որոշվի քո անցյալով կամ ներկայով: Թող Աստված կոտրի քո անցյալի շղթաները»:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հավատում եմ, որ Դու ավելի զորավոր ես, քան իմ անցյալը: Ես ընդունում եմ այն ազատությունը, որ Դու տալիս են ինձ, ու ցանկանում եմ ապրել այն ծրագրերով, որոնք Դու ունես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon