Ազատ՝ լինելու անդադրում

Ազատ՝ լինելու անդադրում

«Որ ճանաչեմ Նրան և Նրա hարության զորությունը…»: __Փիլիպեցիների 3.10

Աստծուն անդադրում հետապնդելը պարտադիր չէ, որ հեշտ լինի, սակայն հաստատ արժե: Ինչևէ, դու չես կարող իսկապես հետամուտ լինել Աստծուն, մինչև առաջինը չվերապրես իսկական ազատություն:

Աստծո գործը մեզ ազատ արձակելն է, և փառավոր է լինել ազատ մեղքից, դատապարտությունից ու պատկերացնել, թե ինչ են մարդիկ մտածում մեր մասին:

Մենք ազատ ենք ձախողվելու մտահոգությունից, երբ գիտենք, թե ով ենք Քրիստոսում: Սա տալիս է մեզ համարձակություն՝ քայլ անելու և հետապնդելու Աստծո խոստմունքները:

Մեծագույն ազատություններից մեկը, որ Աստված տվել է ինձ, ազատությունն է լինել այնպիսին, ինչպիսին կամ: Տարիներ շարունակ ես փորձում էի լինել ինչ-որ մեկը, կարծում էի, որ պետք է այսպիսին կամ այնպիսին լինեմ՝ միաժամանակ իմանալով, որ ես նման չեմ մնացած բոլորին: Բայցևայնպես, շարունակում էի փորձել նմանվել ուրիշներին մինչև այն պահը, երբ Աստծո հետ փոխհարաբերությունների միջոցով իմացա, թե ով պետք է ես լինեի: Սա նաև ազատեց ինձ հենց ինձանից, որի արդյունքում ես կարող եմ կենտրոնանալ Հիսուսի վրա և հասնել ուրիշներին այնպես, ինչպես Նա է ցանկանում:

Փիլիպեցիների 3-րդ գլուխն ասում է, որ Պողոսը վճռորոշ էր կամ անդադրում, որպեսզի ունենար այն բաները, որոնց համար Քրիստոս Հիսուսը մահացել էր. ճանաչեր Նրան և Նրա հարության զորությունը: Ես հավատում եմ, որ երբ մենք վերստին ծնվում ենք, մեր ներսում արթնանում է վճռականության հոգի:  Մենք կարող ենք այն անվանել Սուրբ Հոգու ջերմեռանդություն կամ նախանձախնդրություն, և դա մեզ տալիս է անհրաժեշտ «ավյուն» դժվար ժամանակներում ասելու. «Ես չեմ դադարի ունենալ մտերիմ, ջերմեռանդ, խոր, անձնական փոխհարաբերություններ Աստծո հետ: Ես չեմ հրաժարվի լինելու այն ամենը, ինչ Քրիստոսն ուզում է, որ լինեմ»:

Եղի՛ր անդադրում հավատքի մեջ մնալու և Աստծո խոստմունքները ստանալու գործում: Հիշի՛ր, դու պատկանում ես Նրան, և Նա տվել է քեզ անդադրում հոգի:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ ապրել նոր կյանքով՝ անդադրում հետապնդելով Քեզ և Քո խոստմունքները: Ես վստահում եմ Քեզ, որպեսզի օգնես ինձ դառնալու այն ամենը, ինչ Դու ստեղծել ես, որ լինեմ, և վերապրելու իսկական ազատություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon