«Ձեզ հալածողներին (ովքեր դաժանորեն են վերաբերվում ձեզ) օրհնեցե՛ք, օրհնեցե՛ք և մի՛ անիծեք»: — Հռոմեացիների 12.14, AMP
Երբ գործ ենք ունենում անցյալի վիրավորանքների հետ, բոլորս գիտենք, որ ճիշտ է ներել, անգամ երբ դա դժվար է: Ինչևէ, մեզանից քչերն են ձեռնարկում հաջորդ քայլը, որ Աստված կամենում է, որ անենք:
Տարածված թյուրըմբռնում է այն, որ մեզ ընդամենը հարկավոր է որոշում կայացնել՝ ներել, և մեր գործն ավարտված է, սակայն Հիսուսը նաև ասաց. «Օրհնություն կանչե՛ք և աղոթե՛ք նրանց երջանկության համար, ովքեր անիծում են ձեզ, Աստծո օրհնությունն (բարեհաճությունը) աղերսե՛ք նրանց վրա, ովքեր բռնություն են կիրառում ձեր հանդեպ (ովքեր հայհոյում, նախատում, ստորացնում և իշխանաբար շահագործում են ձեզ) (Ղուկաս 6.28, AMP)»: Բացի դրանից՝ Հռոմեացիների 12.24-ն ասում է, որ մենք պետք է օրհնենք նրանց, ովքեր հալածում և դաժանաբար են վարվում մեզ հետ:
Մենք պետք է ակտիվորեն օրհնենք մեր թշնամիներին: Աստված կոչ է անում մեզ ողորմել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Ինչո՞ւ:
Երբ ներում ես, դուռ ես բացում, որ Աստված էլ քեզ ների, բայց, անկեղծ ասած, դա շատ բան չի անում այն մարդու համար, ով վիրավորել է քեզ: Իսկ երբ օրհնում ես նրան, դու խնդրում ես, որ Աստված հայտնի նրան ճշմարտությունը, որպեսզի նա ապաշխարի և վերապրի այն իրական ազատությունը, որը միայն Աստված է տալիս: Ներումը ազատ է արձակում քեզ…թշնամիներին օրհնելը ազատ է արձակում նրանց:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ քայլելու ներման մեջ, սակայն ես չեմ կամենում կանգ առնել այդտեղ: Ես խնդրում եմ, որ օրհնես նրանց, ովքեր ցավեցրել են ինձ: Ինչպես իմ կյանքում բժշկություն բերեցիր, այնպես էլ նրանց կյանքում բե՛ր բժշկություն, որպեսզի նրանք կարողանան վերապրել Քո բարությունը և քայլել Քո սիրո մեջ: