«Եվ Քեզ կհուսան Քո անունը ճանաչողները, որովհետև Դու չես ձգում Քեզ խնդրողներին, Տե՛ր»: ՍԱՂՄՈՍ 9.10
Յուրաքանչյուրս այս կամ այն չափով անվստահության զգացում է ունեցել: Երբեմն մենք ցանկանում ենք քայլ անել և ինչ-որ բան ձեռնարկել, բայց այդ մտքից անվստահությունը կանգնեցնում է մեզ: Բայց սա Աստծո ծրագիրը չէ մեր կյանքի համար: Նա ցանկանում է, որ քայլ անենք հավատքով և վստահությամբ:
Անվստահությունը փորձում է տանջել մեզ կասկածներով և խեղճացնել այնպես, որ չիրականացնենք այն, ինչ Աստված ցանկանում է, որ անենք, և չստանանք այն ամենը, ինչ Նա ունի մեզ համար:
Մենք կարող ենք ապրել վստահությամբ՝ մեր հավատքը կառուցելով այն ամենի վրա, ինչ Աստված ասել է Իր խոսքում: Երբ բացում ենք մեր բերանը և դավանում այն, ինչ Տերն ասում է մեզ և մեր մասին, Աստծո Խոսքը տալիս է մեզ զորություն հաղթահարելու վախը, անվստահությունը և անորոշությունը:
Եթե վախի կամ անվստահության պատճառով փորձում եք խուսափել որևէ հարցի դեմառդեմ կանգնելուց, քաջալերում եմ աղոթել և խնդրել Աստծուց, որ անի ձեզ համար այն, ինչ խոստացել է Իր Խոսքում՝ գնալ ձեր առջևից և ճանապարհ հարթել: