Աստծո սերն ավելի մեծ է

Աստծո սերն ավելի մեծ

«Եվ ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»: —Հռոմեացիների 8.39

«Բռնություն» նշանակում է չարաշահել, ոչ պատշաճ օգտագործել, շահագործել կամ վնասել վատ վերաբերմունքի միջոցով: Բռնության հետևանքները կարող են կործանարար և երկարատև լինել: Շատ մարդիկ երբեք չեն ապաքինվում դրանից:

Բռնության տարբեր տեսակներ կան. սեռական, հուզական, խոսքային, ֆիզիկական: Անկախ ձևից՝ արդյունքները միշտ էլ սարսափելի են: Այն քեզ ետ է պահում ճիշտ կերպով գործելուց և խանգարում ստանալու Աստծո սերը և վերապրելու Նրա արքայության արդարությունը, խաղաղությունն ու ուրախությունը:

Ես սա հասկանում եմ անմիջականորեն, որովհետև ինքս բռնության եմ ենթարկվել մանկությանս տարիներին: Բարեբախտաբար, ես գիտեմ ոչ միայն բռնության զորությունը, այլև Աստծո սիրո առավել մեծ զորությունը: Աստծո սիրո շնորհիվ իմ անցյալն այլևս ազդեցություն չունի իմ ապագայի վրա:

Եթե դու բռնության ես ենթարկվել, այսօր հասկացի՛ր, որ Աստված սիրում է քեզ: Ոչինչ չի կարող բաժանել քեզ Նրա սիրուց: Նա քեզ համար ճանապարհ է հարթել, որպեսզի դու ազատ լինես քո անցյալից և կարողանաս ապրել Աստծո բարի ծրագրերի մեջ, որոնք Նա ունի քեզ համար:

Հիսուսի հետ կյանքի նորոգության հույս կա: Կընդունե՞ս այսօր Նրա սերը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում թողնել, որ իմ անցյալից որևէ բան ետ պահի ինձ այն ծրագրերից ու նպատակից, որ Դու ունես իմ կյանքի համար: Ողողի՛ր ինձ այսօր Քո սիրով, որպեսզի ես կարողանամ վերապրել Քո բժշկությունն ու ազատությունը բռնությունից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon