Դու պիտի վայելես քո կյանքը

«Սրանից լավ բան չկա մարդու համար, որ ուտի և խմի և իր աշխատանքով սիրտը զվարճացնի (անգլերենում՝ աշխատանքի մեջ բարիք վայելի), բայց ես սա էլ տեսա, որ այդ բանը Աստծո ձեռքիցն է լինում»: —Ժողովող 2.24

Վայելքը այն վառելիքն է, որը մեզ անհրաժեշտ է մեր ջանքերը բարի վերաբերմունքով ավարտին հասցնելու համար: Մենք կարող ենք հասնել ավարտին, սակայն ճանապարհին ինչ-որ տեղ միգուցե դառնանանք և զայրանանք, եթե չթեթևանանք ու ժամանակ չտրամադրենք՝ տոնելու մեր ճանապարհորդությունը:

Շատ ու շատ մարդիկ անդադար աշխատում են և լարված ապրում՝ համարելով, որ մեղք է կյանքը վայելելը, մինչդեռ Աստված հստակ հաստատել և պատվիրել է թե՛ աշխատել, թե՛ վայելել: Ժողովող 2.24-ն ասում է, որ մեզ համար լավ է հանգստանալ և հաճույք վայելել ծանր աշխատանքի մեջ:

Մեր մտածելակերպն այս բնագավառում խեղաթյուրվել է: Սատանան կարողացել է խաբել մեզ և, այդպես անելով, նրան հաջողվում է ավելորդ աշխատանքի և պատասխանատվության միջոցով մարդկանց պահել հոգնած, ուժասպառ և վրդովված վիճակում:

Մեզ հարկավոր է ժամանակ թարմության և հանգստի, ինչպես նաև աշխատանքի և ձեռքբերումների համար: Դու պիտի աշխատասեր լինես ցանկացած առաջադրանքում, որ Աստված դնում է քո առջև, սակայն համոզվա՛ծ եղիր, որ գտնես առողջ հավասարակշռություն՝ սովորելով վարձատրել ինքդ քեզ ու տոնել քո առաջընթացը: Աստված կարծում է, որ դու արժանի ես դրան:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ վայելել այն կյանքը, որ Դու տվել ես ինձ: Ցո՛ւյց տուր ինձ՝ ինչպես քրտնաջան աշխատեմ, բայց նաև ժամանակ տրամադրեմ հանգստին ու իմ առաջընթացը տոնելուն: Շնորհակալություն Քրիստոսում առատ կյանք ունենալու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon