Երբ անհանգստություն եք զգում

Երբ անհանգստություն եք զգում

«Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք (անգլերենում՝ գեղեցկության զարդարանք) տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ, գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ… որ Տերը տնկել է Իր փառավորության համար»: ԵՍԱՅԻ 61.3

Աստված ցանկանում է հոգ տանել մեզ համար, բայց որպեսզի թույլ տանք, որ Նա անի դա, կարևոր է դադարել անհանգստանալուց: Շատերն ասում են, որ ուզում են, որ Աստված հոգ տանի իրենց համար, բայց ամբողջ օրն անցկացնում են անհանգստանալով կամ փորձելով գտնել բոլոր պատասխանները, փոխանակ սպասեն Աստծո ուղղորդմանը: Նրանք իրականում թավալվում են իրենց «մոխիրների» մեջ, միևնույն ժամանակ ցանկանալով, որ Աստված իրենց գեղեցկության զարդարանք տա: Որպեսզի Աստված մեզ գեղեցկության զարդարանք տա, մենք պետք է տանք Նրան «մոխիրները»:

Մենք տալիս ենք Աստծուն մեր հոգսերը՝ հավատալով, որ Նա կարող է հոգալ և կհոգա մեզ համար: Եբրայեցիների 4.3-ն ասում է. «Բայց մենք՝ հավատացյալներս, մտնում ենք այն հանգստի մեջ…»:

Մենք մտնում ենք Տիրոջ հանգստի մեջ հավատալու միջոցով: Անհանգստությունը հավատքի հակառակն է:

Անհանգստությունը գողանում է մեր խաղաղությունը, ֆիզիկապես հյուծում է մեզ և նույնիսկ կարող է հիվանդացնել: Եթե անհանգստանում ենք, չենք վստահում Աստծուն և չենք մտնում Նրա հանգստի մեջ:

Ինչպիսի՜ փոխանակում է Աստված նախատեսել: Դուք տալիս եք Նրան մոխիրներ, իսկ Նա տալիս է ձեզ գեղեցկության զարդարանք: Դուք տալիս եք Նրան ձեր բոլոր անհանգստություններն ու մտահոգությունները, իսկ Նա տալիս է ձեզ պաշտպանություն, կայունություն, ապաստարան և ուրախության լիություն՝ Նրա հոգատարությունը ստանալու արտոնություն:


Հիսուսը չանհանգստացավ, և դուք նույնպես չպետք է անհանգստանաք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon