«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ վեհերիր, որովհետև Ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ Իմ արդարության աջով»: ԵՍԱՅԻ 41.10
Որպես հավատացյալներ՝ արտոնություններից մեկը, որ հասանելի է մեզ, ազատությունն է վախից: Եթե վախն իշխանություն է ունեցել ձեզ վրա անցյալում, դուք կարող եք ազատ լինել դրանից: Աստծո օգնությամբ կարող եք սովորել, թե ինչպես հաղթահարեք վախը և ապրեք այն լիառատ կյանքը, որ Աստված ծրագրել է ձեզ համար:
Նույնիսկ երբ վախի զգացում ունենք, հարկ չկա, որ անձնատուր լինենք դրան: Մենք կարող ենք առաջ ընթանալ և անել այն, ինչ Աստված կանչում է մեզ անելու, որովհետև Նա կլինի մեզ հետ, որպեսզի պաշտպանի և անցկացնի ամեն դժվարությունով: Երբ հնազանդվենք Նրան, Նա կօգնի մեզ, կգնա մեր առջևից, կպատերազմի մեզ համար և կտա հաղթություն:
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» ուղերձը հնչում է ամբողջ Աստվածաշնչում: Աստված չի ցանկանում, որ մենք վախենանք, որովհետև վախը խանգարում է առաջ շարժվելու և անելու այն, ինչ Նա ծրագրել է մեզ համար: Նա սիրում է մեզ և ցանկանում է օրհնել, բայց վախը փորձում է ետ պահել մեզ Աստծո լավագույնը վերապրելուց:
Լավագույն վերաբերմունքը, որ քրիստոնյան կարող է ունենալ վախի նկատմամբ, սա է. «Վախն Աստծուց չէ, և ես թույլ չեմ տա, որ այն վերահսկի իմ կյանքը: Ես կհակառակվեմ վախին: Ես չեմ տրվի վախին: Երբ վախի զգացում ունենամ, կշարունակեմ առաջ շարժվել, որովհետև գիտեմ, որ Աստված ինձ հետ է»:
Հիսուսը ձեզ Ազատագրողն է:
Երբ մոտենում եք Նրան, Նա ազատում է ձեզ վախից: