Զորության հիասքանչ տարաներ

Զորության հիասքանչ տարաներ

«Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով…»: ԵՍԱՅԻ 50.4

Խոսքերը զորության հիասքանչ տարաներ են: Աստված ստեղծեց երկիրը Իր խոսքերով (տե՛ս Եբր. 11.3): Սուրբ Հոգին փոխում է կյանքերը խոսքերով: Հիսուսն ասաց, որ Իր խոսքերը հոգի են և կյանք (տե՛ս Հովհ. 6.63):

Խոսքերի զորությունը կարող է օգտագործվել կա՛մ մարդկանց բարձրացնելու, կա՛մ նրանց ցածրացնելու համար. դա կախված է նրանից, թե ինչպես ենք ընտրում օգտագործել այդ զորությունը: Մարդիկ քաջալերվում կամ պարտվում են այն խոսքերով, որ մենք խոսում ենք: Աստծո ցանկությունն է, որ Իր սերը ցուցաբերենք մարդկանց մեր քաջալերող, դրական, կենսատու խոսքերով: Ճիշտ ժամանակին ճիշտ խոսքը կարող է փոխել մարդու կյանքն ամբողջությամբ:

Նույնը վերաբերում է մեր կյանքին: Երբ խոսում ենք Աստծո Խոսքը մեր իրավիճակում, այն սկսում է փոխվել: Խոսքերն այդքան զորավոր են:

Ահա թե ինչու է Աստծո Խոսքն այսքան կարևոր: Մենք կարող ենք ուսումնասիրել այն, սովորել այն և խոսել այն՝ համաձայն մեր իրավիճակների: Օրինակ, եթե հիասթափված եք զգում, մի՛ ասեք. «Ես երբեք դուրս չեմ գա այս իրավիճակից»: Փոխարենն ասեք. «Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ իմ անձ, և շփոթված ես ինձանում։ Աստծո՛ւն հուսա» (Սաղմոս 42.5): Դուք միանգամայն կապշեք, թե ինչպես ձեր կյանքը կփոխվի, երբ փոխեք ձեր խոսքերը:


Որոշո՛ւմ կայացրեք, որ ձեր խոսքերը կքաջալերեն, շինություն կբերեն և կկառուցեն ձեր և ձեզ շրջապատողների կյանքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon