Լցվի՛ր Սուրբ Հոգով և բարիք արա

«…լցվեցե՛ք Հոգով»: —Եփեսացիների 5.18

Մենք բոլորս գիտենք, որ սատանան գայթակղում է մեզ մեղք գործելու, և ինչ-որ առումով կարող ենք ասել, որ Աստված նույնպես «գայթակղում է» մեզ: Աստված գայթակղում կամ մղում է մեզ բարիք գործելու: Երբ Նա այդպես է անում, սատանան հաճախ հարձակվում է մեր մտքի վրա՝ ստիպելով կշռադատել դա մեր ձևով: Երբ կուլ ենք գնում դրան, նա մեզանից գողանում է բարիք անելու և օրհնվելու հնարավորությունը:

Թվում է, թե մենք ավելի լավ դիմադրում ենք ճիշտը անելու գայթակղությանը, քան՝ սխալն անելու գայթակղությանը: Բայց այդպես չպիտի լինի:

Հակոբոսի 4.7-ն ասում է. «Արդ հնազանդեցե՛ք Աստծուն, հակառակ կացե՛ք սատանային, և նա կփախչի ձեզանից»: Սա երկկողմանի բան է: Դու չես կարող հակառակվել սատանային՝ առանց Աստծուն հնազանդվելու: Եվ չես կարող հնազանդվել Աստծուն՝ առանց սատանային հակառակվելու:

Եփեսացիների 5.18-ն ասում է, որ լցվենք Հոգով: Երբ դու լցված ես Հոգով, դու հնազանդ ես Աստծուն և կարող ես հակառակ կանգնել սատանային ու հաղթել մարտը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, լցրու ինձ Քո Սուրբ Հոգով: Ես այսօր հնազանդվում եմ Քեզ ու ցանկանում հետևել Սուրբ Հոգու մղումներին՝ բարիք անելու և մարդկանց օրհնելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon