«Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև Քեզ է հուսացած»: ԵՍԱՅԻ 26.3
Հիսուսն ուներ մշտական հաղորդակցություն երկնային Հոր հետ, որովհետև Նա կենտրոնացած էր Աստծո վրա: Հնարավոր է լիարժեք հաղորդակցություն ունենալ որևէ մեկի հետ միայն այն ժամանակ, երբ ձեր միտքը կենտրոնացած է նրա վրա: Սա մի դաս է, որ մենք՝ հավատացյալներս, կարող ենք սովորել: Որպեսզի ապրենք Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, կարևոր է, որ կենտրոնացած լինենք Նրա վրա:
Անչափ ոգևորիչ է մտածել Աստծո բարության և Նրա կատարած զարմանալի գործերի մասին: Եթե ցանկանում եք հաղթանակ ունենալ, ժամանա՛կ հատկացրեք կանոնավոր կերպով խորհելու Աստծո անգերազանցելի մեծության շուրջ: Աստծուց գոհանալը և Նրա բարությունը գիտակցելը երկու հաստատուն միջոցներ են կյանքը վայելելու համար:
Հիսուսն ասաց, որ Սուրբ Հոգին կառաջնորդի մեզ Իր հետ մտերիմ փոխհարաբերության մեջ (տե՛ս Հովհ. 16.7): Եթե ընտրենք մտածել Տիրոջ մասին, Նա կգրավի մեր կյանքի կենտրոնական տեղը, և մենք կսկսենք վայելել Նրա հետ հաղորդակցությունը, որը բերում է ուրախություն, խաղաղություն և հաղթանակ կյանքում: