Հաղթել Աստծո ճանապարհներով

Հաղթել Աստծո ճանապարհներով

«Ցո՛ւյց տուր ինձ, ո՛վ Տեր, Քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ Քո գնալու ճանապարհները» (ՍԱՂՄՈՍ 25.4):

Շատերը երջանիկ են, երբ ստանում են այն, ինչ ցանկանում են: Այդպիսին է մարդու բնույթը: Բայց երբ հետևում ենք Աստծուն, մեր ցանկությունները հետին պլան են մղվում, և մեզ համար ավելի կարևոր են դառնում այլ բաներ, ինչպես օրինակ՝ մեր կյանքի համար Աստծո ցանկությունները փնտրելը, որոշումներ կայացնելիս Նրա ձայնը լսելը և յուրաքանչյուր իրավիճակում Նրա առաջնորդությանը հնազանդվելը:

Մի անգամ ես ու Դեյվը խանութում նկար տեսանք, որն անմիջապես ցանկացա գնել: Դեյվը չէր կարծում, որ մենք դրա կարիքն ունեինք: Ես զայրույթով լցվեցի նրա հանդեպ, բայց լռեցի.

— Ամեն բան կարգի՞ն է, — հարցրեց Դեյվը:

— Այո՛, հրաշալի՜ է, հրաշալի՜, — պատասխանեցի ես:

Սակայն մտքումս այլ բան էի ասում. «Դու միշտ փորձում ես ասել ինձ, թե ինչ անեմ: Ինչո՞ւ հանգիստ չես թողնում ինձ և թույլ տալիս, որ անեմ այն, ինչ ցանկանում եմ»:

Գրեթե մեկ ժամ ես խռով մնացի: Փորձում էի ինչ-որ կերպ ներգործել նրա վրա: Ես գիտեի, որ լինելով խաղաղասեր, սառնարյուն անձնավորություն՝ Դեյվը ավելի շուտ կզիջեր, քան կկռվեր ինձ հետ: Ես բավականաչափ հասուն չէի Տիրոջ մեջ՝ հասկանալու համար, որ իմ վարքագիծն աստվածային չէր:

Սկսեցի համոզել Դեյվին, և ի վերջո գնեցինք այդ նկարը: Երբ այն փակցրի մեր տան պատին, Սուրբ Հոգին ասաց. «Գիտես, դու իրականում չհաղթեցիր: Դու ստացար քո նկարը, բայց, միևնույն է, պարտվեցիր, քանի որ չգնացիր Իմ ճանապարհներով»:

Հաղթելու միայն մեկ ճանապարհ կա. դա Աստծո ճանապարհն է: Նույնիսկ եթե չստանանք այն, ինչ ուզում ենք, կունենանք խորը բավարարվածության զգացում՝ իմանալով, որ հնազանդվել ենք Նրա ձայնին, իսկ դա գերազանցում է այն բավարարվածությանը, որ ստանում ենք ցանկացած ունեցվածքից կամ ձեռքբերումից:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. երբ Աստծո ճանապարհները դառնում են քո ճանապարհները, դու բռնում ես լիակատար խաղաղության և ուրախության ուղին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon