Հանդարտություն Աստծո առաջ

«Դադարեցե՛ք (անգլերենում՝ հանդարտվե՛ք)և ճանաչեցե՛ք, որ ես եմ Աստված. բարձր կլինեմ հեթանոսների մեջ, բարձր կլինեմ երկրի վրա»: —Սաղմոս 46.10

Կարևորագույն բաներից մեկը, որ այսօր մեր աշխարհում կարող ենք սովորել, հանդարտ լինելն է:

Ես հավատում եմ, որ ամենաէական պատճառներից մեկը, որ մեզանից շատերն այսօր ուժասպառ և ընկճված են, այն է, որ մենք չգիտենք ինչպես հանդարտ լինել: Ժամանակ տրամադրելով Նրան ճանաչելուն՝ մենք սովորում ենք լսել Նրա մեղմ, հանդարտ ձայնը, որն ուղղություն է տալիս մեր ճանապարհներին:

Մենք կարիք ունենք սովորելու ներքուստ հանգիստ լինել և մնալ այդ խաղաղ վիճակում, որպեսզի միշտ պատրաստ լինենք լսելու Տիրոջ ձայնը: Շատ մարդիկ այսօր մի բանից մյուսն են վազում: Քանի որ նրանց միտքը հանդարտ չէ, նրանք չգիտեն ինչպես հանդարտ լինել իրենց սրտում:

Եթե մենք հանդարտվենք ու հանգստացնենք մեր միտքն այնքան, որ լսենք Սուրբ Հոգու հուշումները, կկարողանանք ապրել խաղաղության այնպիսի վիճակում, որ պատրաստ կլինենք հնազանդությամբ արձագանքելու Նրան: Մենք կտեսնենք, որ ուժասպառությունից ու հյուծվածությունից զերծ խաղաղ, երջանիկ կյանք վարելն այդքան էլ բարդ չէ, քանի դեռ հանդարտ ենք Աստծո առաջ:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ընդունում եմ, որ միայն Դու ես Աստված: Ես գիտեմ, որ Քո առաջ հանդարտություն պահպանելը կարևոր է, ուստի ցո՛ւյց տուր ինձ՝ ինչպես ներքուստ խաղաղ և հանդարտ մնամ՝ միշտ պատրաստ լսելու Քո ձայնը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon