
«Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, և սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է. ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.8,9
Հրաշալի է գիտակցել, որ փրկությունը գալիս է Աստծո ձրի շնորհքով և կարող է հեշտությամբ ընդունվել մանկական հավատքով: Բարեբախտաբար հարկ չկա, որ մենք աշխատենք մեր փրկության համար, որովհետև Հիսուսն արդեն կատարել է ամբողջ աշխատանքը: Մենք ստանում ենք միմիայն հավատքով: Ես հավատում եմ, որ ինչպես ստանում ենք մեղքերի թողություն և հավիտենական կյանք (փրկություն), այդպես էլ պետք է ապրենք մեր կյանքը: Մենք պետք է խառնենք մեր հավատքն այն ամենի հետ, ինչ անում ենք:
Հավատքը՝ ամբողջ էությամբ Աստծուն ապավինելն է՝ լիովին վստահելով Նրա զորությանը, իմաստությանը և բարությանը: Երբ ապավինում ենք Նրան բացարձակապես ամեն ինչում, Նա մշտապես ուղղորդում է մեզ և տալիս ուժ ու կարողություն անելու այն, ինչ անհրաժեշտ է անել: Բարի լուրն այն է, որ դուք երբեք ստիպված չեք ձեր ուժերով ինչ-որ բան անելու: Աստված ուղարկել է Սուրբ Հոգուն, Ով ձեր օգնականն է, այնպես որ՝ խնդրե՛ք և ընդունե՛ք այն օգնությունը, որի կարիքն ունեք այսօր և ամեն օր, և հանգստացե՛ք Աստծո սիրո, ողորմության ու շնորհքի մեջ:
Փոխանակե՛ք ձեր վախերը, մտահոգություններն ու անհանգստությունները պարզ հավատքով և վայելե՛ք ձեր օրը: