Հեռացնել ճնշումը մարդկանց վրայից

Հեռացնել ճնշումը մարդկանց վրայից

«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն բոլոր մարդկանց համար»: Ա ՏԻՄՈԹԵՈՍ 2.1

Սերը և ընդունելությունը համընդհանուր պահանջմունքներ են, որ հատուկ են բոլոր մարդկանց: Սա ներառում է նաև մեզ շրջապատող մարդկանց: Եթե մենք պահանջում ենք, որ մարդիկ փոխվեն, որպեսզի նմանվեն մեզ կամ համապատասխանեն մեր ցանկությանը, հսկայական լարվածություն ենք դնում այդ փոխհարաբերությունների վրա:

Հիշում եմ այն տարիները, երբ ուժգնորեն փորձում էի փոխել ամուսնուս՝ Դեյվին, և մեր երեխաներից յուրաքանչյուրին: Դրանք հուսախաբության տարիներ էին, որովհետև ինչ էլ փորձում էի, ոչինչ չէր հաջողվում: Սիրելի մարդկանց փոխելու իմ ջանքերն անօգուտ էին: Ըստ էության, հաճախ իրավիճակն ավելի էի բարդացնում:

Որպես մարդ արարածներ՝ մեզ տարածություն կամ ազատություն է անհրաժեշտ, որպեսզի լինենք այն, ինչ ստեղծված ենք լինելու: Մենք ցանկանում ենք ընդունվել այնպիսին, ինչպիսին կանք: Մենք չենք ուզում, որ մարդիկ, նույնիսկ նրբանկատորեն, տան մեզ ուղերձ, որ մենք պետք է փոխվենք, որպեսզի ընդունված կամ սիրված լինենք:

Սա չի նշանակում, որ մենք ընդունում ենք մեղքը մարդկանց մեջ և պարզապես հաշտվում դրա հետ: Սա նշանակում է, որ փոխելու միջոցն աղոթքն է, ոչ թե ճնշումը: Եթե մենք սիրենք մարդկանց և աղոթենք նրանց համար, Աստված կգործի: Որպեսզի փոփոխությունը հարատև լինի, այն պետք է կատարվի ներսից դեպի դուրս: Միայն Աստված կարող է պատճառել սրտի այդպիսի փոփոխություն:


Անդադար բողոքելն արդյունավետ միջոց չէ փոփոխության համար: Միայն աղոթքը և Աստծո սերը կանեն այդ աշխատանքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon