«Քո հոգսն Աստծո վրա գցի՛ր, և Նա խնամք կանի քեզ. Նա թող չի տա, որ արդարը հավիտյան շարժվի տեղից»: — Սաղմոս 55.22
Գիտե՞ս, որ Աստված ցանկանում է քեզ հետ գործարք կնքել: Նա ուզում է, որ Նրան տաս քո բոլոր հոգսերը, խնդիրներն ու անհաջողությունները: Ի պատասխան՝ Նա կտա քեզ Իր խաղաղությունն ու ուրախությունը:
Աստված իսկապես ցանկանում է հոգ տանել մեր մասին, սակայն դա Նրան թույլ տալու համար պետք է դադարենք հոգ տանել ինքներս մեր մասին և անհանգստանալ ամեն փոքրիկ բանի համար, որը չենք կարող վերահսկել: Շատ մարդիկ կցանկանային, որ Աստված հոգ տաներ իրենց մասին, սակայն նրանք համառորեն անհանգստանում կամ փորձում են իրենց ուժերով գտնել ամեն պատասխան՝ Աստծուց ուղղություն սպասելու փոխարեն:
Աստված կտա մեզ խաղաղություն, սակայն առաջինը մենք պետք է տանք Նրան մեր անհանգստությունները: Ինչպիսի՜ գործարք: Մենք տալիս ենք Աստծուն մեր անհանգստությունը, իսկ Նա տալիս է մեզ Իր խաղաղությունը: Մենք տալիս ենք Նրան մեր հոգսերն ու մտահոգությունները, իսկ Նա տալիս է մեզ Իր պաշտպանությունը, կայունությունն ու ուրախությունը: Դա է Նրա հոգատարության տակ լինելու զարմանալի օրհնությունն ու արտոնությունը:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, Դու ինձ զարմանալի գործարք ես առաջարկել: Դու շատ ավելի ունակ ես, քան ես, ուստի ես Քեզ եմ տալիս իմ բոլոր հոգսերը և ընդունում այն խաղաղությունն ու ուրախությունը, որ առաջարկում ես ինձ: