Մկրտություն Սուրբ Հոգով

«Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Իրենից» (ՂՈՒԿԱՍ 11.13):

Այսօրվա խոսքում տրվում է խոստում, որ Աստված կտա Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են Իրենից: Դու կարող ես խնդրել Աստծուց լցնել և մկրտել քեզ Սուրբ Հոգով հենց հիմա, հենց այնտեղ, որտեղ գտնվում ես: Ահա՛ աղոթք, որ կարող ես անել.

«Հա՛յր, Հիսուսի անունով, խնդրո՛ւմ եմ, որ մկրտես ինձ Սուրբ Հոգով, որը կուղեկցվի Հոգով լցվելու բոլոր ապացույցներով: Շնորհի՛ր ինձ համարձակություն, ինչպես շնորհեցիր նրանց, ովքեր լցվեցին Հոգով Պենտեկոստեի օրը, և տո՛ւր ինձ այն հոգևոր պարգևները, որոնք կամենում ես, որ ունենամ»:

Այժմ, գուցե ցանկանաս հաստատել քո հավատքը՝ բարձրաձայն ասելով. «Ես հավատում եմ, որ լցվել եմ Սուրբ Հոգով, և երբեք նույնը չեմ լինի»:

Եթե աղոթել ես վերոնշյալ աղոթքը կամ համանման աղոթք, հանգիստ սպասի՛ր Աստծուն և հավատա՛, որ ստացել ես այն, ինչ խնդրել ես: Եթե չես հավատում, որ ստացել ես, ապա նույնիսկ եթե ստացած էլ լինես, կհամարվի, որ չես ստացել: Ցանկանում եմ կրկին շեշտել հավատքով ստանալու կարևորությունը և հորդորել, որ որոշումներ չկայացնես՝ հիմնվելով քո զգացողությունների վրա: Օրվա ընթացքում խորհի՛ր այն փաստի շուրջ, որ Աստված ապրում է քո մեջ, և Նրա միջոցով դու կարող ես անել այն, ինչ անհրաժեշտ է անել:

Սուրբ Հոգով լցվելը ամենահրաշալի բանն է, որ կարող է երբևէ տեղի ունենալ հավատացյալի կյանքում: Նրա ներկայությունը տալիս է քեզ խիզախություն, հույս, խաղաղություն, ուրախություն, իմաստություն և այլ հրաշալի բաներ: Փնտրի՛ր Նրան ամբողջ սրտով ամեն օր:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. փնտրի՛ր Աստծուն հենց Իր համար և Իր ներկայության համար, որտեղ ուրախություն կա. մի՛ փնտրիր Նրան այն ամենի համար, թե ինչ կարող է անել քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon