Նա չի թողնի, որ դուք խորտակվեք

Նա չի թողնի, որ դուք խորտակվեք

«Եվ Նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել Իր փառքի առջև անբիծ ցնծությունով»: ՀՈՒԴԱ 24

Շատ երեխաներ, որոնք նոր են սովորում լողալ, վախենում են, երբ մտնում են լողավազան: Մինչև ծնողը կամ որևէ վստահելի մեծահասակ նրանց չի պահում, նրանք ապահով չեն զգում, որովհետև հասկանում են, որ ջուրը ծածկում է իրենց:

Մեր կյանքում տարբեր ժամանակներ բոլորս հայտնվում ենք անօգնական վիճակում կամ զգում ենք, որ դուրս ենք մեր հնարավորությունների սահմաններից: Իրականությունն այն է, որ առանց Աստծո մենք միշտ էլ անօգնական վիճակում ենք: Կյանքը լի է դժվարություններով ու մարտահրավերներով: Որոշ դժվարություններ քիչ նեղություն են պատճառում, մյուսներն ավելի խոշոր են և ահաբեկող: Մեքենան փչանում է, կորցնում ենք աշխատանքը, մահանում է ընկերը կամ հարազատը, վիճելի հարց է ծագում, բժշկից վատ լուր ենք լսում: Երբ այսպիսի բաներ են տեղի ունենում, հեշտ է խուճապի մատնվել, որովհետև մեզ թվում է, թե անօգնական վիճակում ենք:

Բայց ճշմարտությունն այն է, որ մենք երբեք վերահսկողի դերում չենք, երբ խոսքը վերաբերում է կյանքի վճռական պահերին: Մենք մշտապես ապավինել ենք Աստծո շնորհքին՝ մեզ օգնելու համար: Աստված չունի հնարավորության սահմաններ: Երբ ապավինում ենք Նրան, մենք կարող ենք հանգստանալ և խաղաղվել՝ գիտենալով, որ Նա մեզ կանցկացնի ամեն դժվարության միջով: Նա երբեք բաց չի թողնի մեզ:


Դուք ապահով եք ձեր Հոր ձեռքերում: Նույնիսկ երբ զգում եք, որ անօգնական վիճակում եք, Նա պահում է ձեզ Իր շնորհքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon